Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Մեր բազմակողմանի նահանջի բաղկացուցիչները

Մեր բազմակողմանի նահանջի բաղկացուցիչները
02.04.2024 | 21:23

Մարդու տաղանդը երևում է նաև նրանից, թե քանի տարբեր ձևերով նա կարող է ինքն իրեն գովել։

Ե՛վ կյանքում, և՛ Ֆեյսբուքում արժի ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա, քանի որ այն մեր կյանքի անբաժան մասն է։

Մյուս կողմից էլ, այս երևույթը մեր բազմակողմանի նահանջի մի մասն է, որտեղ, ընդհանուր լուրջ նպատակի բացակայության պատճառով, երկրորդական ու երրորդական խուրդա-նպատակները դոմինանտ են դառնում մեր կյանքում։

Դրան էլ հետևում է մեծ բաների մասին խուրդա-մակարդակով դատարկախոսության հեղեղը, որտեղ շահում են նրանք, որոնք կարողանում են ինքնագովությունը հայրենասիրության տեղ անցկացնել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ