Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Քաղաքակիրթ աշխարհն ունի տեռորիզմին հակազդեցության հայտնի բանաձև՝ չվախենալ և համախմբվել

Քաղաքակիրթ աշխարհն ունի տեռորիզմին հակազդեցության հայտնի բանաձև՝ չվախենալ և համախմբվել
23.03.2024 | 17:00

Տեռորիզմը դատապարտելի է որպես երևույթ, և այն երբեք չի չափվում զոհերի կամ վիրավորների թվով։

Մենք բոլորս երեկ ուշ երեկոյից սարսռում էինք Մոսկվայում տեղի ունեցածով, իսկ ցերեկը նույն զգացողությունն էր՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալության կադրերը դիտելիս։ Մարդկային ընկալման տեսակետից դա տեռորիստական գործողություն էր։ Տեռորիզմի նպատակը հասարակության ներսում վախ սերմանելն է։ Նարեկի և Վազգենի ձերբակալությունը և հետագա կալանավորումը հասարակությանը վախեցնելու ակտ է, որն այս իշխանություններն իրականացնում են՝ ի տես մյուս «անհնազանդների»։

Քաղաքակիրթ աշխարհն ունի տեռորիզմին հակազդեցության հայտնի բանաձև՝ չվախենալ և համախմբվել։ Հայաստանում հիմա այդ մթնոլորտն է։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ