Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ձեր «ստեղծագործական ուղին» Հայրենիքի համար կյանքը տված 18 տարեկան տղուց լա՞վն ա

Ձեր «ստեղծագործական ուղին» Հայրենիքի համար կյանքը տված 18 տարեկան տղուց լա՞վն ա
01.07.2023 | 15:06

Մեկ տարի առաջ այս օրը ավարտեցինք համահայկական դրամահավաքի շնորհիվ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի ընտանիքի համար գնած բնակարանի թղթաբանությունը։ Արդեն մեկ տարի է այս ընտանիքը, մեր բոլորի սրտացավության շնորհիվ, իր սեփական տանիքն ունի։ Պետությունը չէր կարողանում իրապես հերոսի ընտանիքի բնակարանի հարցը լուծել, օրենքներ էին մեջբերում, դրույթներ ցիտում։ Թղթով ճիշտ էին, բարոյականությամբ՝ չէ։

Երեկ տեսնեմ՝ ավինյանը Ֆորշին բնակարան ա նվիրել։ Թե բա՝ 10 տարի ա վարձով ա ապրում արտիստը։ Մի կողմ թողնենք Ֆորշի անձը որպես երգիչ, մի կողմ թողնենք, որ նա խմած ժամանակ նիկոլ էր քրֆում, ավելի շատ խմած ժամանակ՝ ավինյանի սակուրաների տնկման արարողությանը մասնակցում։ Լավ, Ֆորշը էդքա՜ն կարիքավո՞ր էր, որ իրան քաղաքապետարանը պիտի տուն հատկացներ, իսկ զոհվածի ընտանիքին՝ չէ, թե՞ սա քաղաքապետացուին տված հավատարմության դիմաց վարձն էր, կարո՞ղ ա վաղն էլ ավինյանի նախընտրական հոլովակում տեսնենք Ֆորշին։

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հայրենիքի համար կյանքը զոհված զինվորի, սպայի ընտանիքին նույն քաղաքապետարանն ասում ա՝ «տանդ հերթը 10-15 տարուց նոր կհասնի», իսկ ակումբ ու սրճարան ունեցող և «վարձով ապրող» երգչի բնակարանային հարցը 6 օրում լուծեցին, թե բա՝ հաշվի առնելով նրա անցած ստեղծագործական ուղին։ Արա, ինչի ձեր էտ ուղին Հայրենիքի համար կյանքը տված 18 տարեկան տղուց լա՞վն ա, 4 էրեխուն ու հիվանդ մորը թողած ու Հայրենիքի համար կյանքը տված հերոսից լա՞վն ա ձեր «ստեղծագործական ուղին», այ ալկաշ մուրացկաններ։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 6165

Մեկնաբանություններ