Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

Դու՛րս եկեք պայքարի, որ չզրկվեք ձեր տուն ու տեղից, չցեղասպանվեք ու անհայրենիք չմնաք

Դու՛րս եկեք պայքարի, որ չզրկվեք ձեր տուն ու տեղից, չցեղասպանվեք ու անհայրենիք չմնաք
25.03.2023 | 19:18

Դուք, չգիտեմ ինչպես կդիրքավորվեք, բայց ես կռիվ եմ տալու մինչև հաղթանակ։

Հայն էլ է՛ լինելու,

Հայաստանի Հանրապետությունն էլ է՛ լինելու,

Արցախն էլ է՛ մնալու հայկական ու ինքնորոշված։

Առաջ Աստված։

Հիշեցում.

1915-ին երիտթուրքերի կառավարությունը հայոց ցեղասպանությունն անվանեց «հայերի տեղահանության ծրագիր» արևմտյան միջնորդությամբ, հանձինս այդ ժամանակի Գերմանիայի իշխանության։

Իսկ ինչո՞վ էին զբաղված հայերը. հավատում էին, որ այդ ծրագիրը բնակչության տեղաբաշխման սովորական ծրագիր է, հանուն բարեկեցության, և երիտթուրքերի իշխանությունը բարեկամական ու ջերմագին է տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը երկու տասնամյակ առաջ Աբդուլ Համիդի հրամանով ցեղասպանվել էին իրենց հայրերն ու մայրերը։

Մոռացել էին ու ապրում էին հանդարտ, առօրյա կյանքով, ինչպես այսօր:

Ա՛յ, ամենասարսափելին դա՛ էր ու է՛, որ հավատում էին իրենց դահիճներին, անհաղորդ էին վերահաս ողբերգությանը (իհարկե բացառություններ կային, որոնք, ցավոք, մեծամասնություն չէին կազմում):

Անցել է մեկ դար։

Շուրջ մեկ դար անց, արդյոք փոխվե՞լ է մեր մտածողությունը։

Նորից նույն վտանգի առաջ ենք կանգնած, միայն անուններն են այլ.

  • Նիկոլ-Ալիև-Էրդողան փոխգործակցող եռյակ,
  • ծրագիրը «խաղաղության պայմանագիր պրահայան միջնորդությամբ»,
  • մեկնարկը հայոց հինավուրց Արցախից,
  • վերջնական նպատակը` Հայաստանի Հանրապետության ոչնչացում և հայերի ցեղասպանություն։

Անունն ինչ էլ դնեք, սա՛ է սրանց ծրագիրը։

Մի՛ տրվեք սակուրա, պարեկ, գույքի բռնագանձում, զռթուզիբիլ օրակարգերին, այդ ամենը ձեզ զբաղեցնելու, ձեր ցասումը պարպելու ձևեր են, որ կարևորով չզբաղվեք։

Իսկ կարևորը մեկն է`

դու՛րս եկեք պայքարի, որ չզրկվեք ձեր տուն ու տեղից, չցեղասպանվեք ու անհայրենիք չմնաք։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4349

Մեկնաբանություններ