«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Թրթուրից թիթեռնիկի վերածվելու պահը. Ռուզաննա Պետրոսյան

Թրթուրից թիթեռնիկի վերածվելու պահը. Ռուզաննա Պետրոսյան
26.09.2022 | 07:24

Մարդը տարիներով իր անգույն-անհամ կայքում ինչ-որ նյութեր է դնում՝ սեփական, կամ այստեղից-այնտեղից ճարած, որոնք, իհարկե, հիմնականում ինքն ու իր ընտանիքի անդամներն են կարդում, երաժշտական տեսահոլովակներով է կիսվում ֆեյսբուքում, հայտնի մարդկանց մելոդրամատիկ մտքերով, մի խոսքով, ոչնչով աչքի չընկնող, համեստ օգտատեր:
Բայց գալիս է թրթուրից թիթեռնիկի վերածվելու հիասքանչ պահը՝ այդ անհայտ զբաղմունքի տեր մարդը մի գերբնական ուժով հայտնվում է Եվրոպայում՝ նկարներ իսպանիաներից, բրյուսելներից, հաագաներից ու մարդկության քաղաքակրթության այլ կենտրոններից:
Նման պահերին ապշանքս միշտ գագաթնակետին է հասնում. ո՞նց են կարողանում ոչ մի տեղ չաշխատելով, գրեթե ոչինչ չանելով, (վերը գրել եմ՝ իր կայքը մենակ ինքն է կարդում), մեկնում նման ճոխ շրջագայությունների: Ես, որ օրնիբուն աշխատում եմ, դեռևս ոչ մի անգամ չեմ եղել եվրոպաներում:


Բայց վերադառնամ պատմությանս հերոսին: Նա Եվրոպայից Հայաստան դարձավ ամբողջովին վերափոխված, եռանդով լի ու ժողովրդավարական հայացքներով խանդավառ: Էլ ի՞նչ երաժշտություն կամ սիրո մասին ասույթներ. բոլոր պոստերը ռուսական գաղութատիրությունից Ռուսաստանի ժողովուրդների ազատագրության, Ռուսաստանի օրհասական վիճակի և մոտալուտ փլուզման մասին են:


Փաստորեն, թաքնված տաղանդ էր մարդը, Եվրոպայի կենարար օդը նոր ուժ ներարկեց իրեն, հիմա ծաղկում ու փթթում է սեփական հրապարակախոսական ընդունակությունների ողջ ներկապնակով:
Մեր մեջ ասած՝ նորից անգույն:

Դիտվել է՝ 9847

Մեկնաբանություններ