ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արմեն Աշոտյան․ Եվրոպական Հանձնաժողովը պետք է հաշվի առնի Լեռնային Ղարաբաղի պատերազմի միջազգային հետաքննության ամբողջական զեկույցի արդյունքները Ադրբեջանի հետ

Արմեն Աշոտյան․ Եվրոպական Հանձնաժողովը պետք է հաշվի առնի Լեռնային Ղարաբաղի պատերազմի միջազգային հետաքննության ամբողջական զեկույցի արդյունքները Ադրբեջանի հետ
07.12.2020 | 23:26

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կոււսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի նիստը, որի ընթացքում մանրամասն ներկայացրել եմ Արցախյան պատերազմի հանգամանքները եւ հետպատերազմական իրավիճակը։ Քննադատել եմ նաեւ եվրոպական եւ միջազգային կառույցների թույլ եւ ամհամարժեք արձագանքն այս պատերազմին։


Նիստի արդյունքում տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ԵԺԿ-ն նշել է.
«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը քննարկել է նաեւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, վերահաստատելով իր լիակատար աջակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթներին` կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների հետ:
ԵԺԿ-ն խստորեն դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությունը և դերը հակամարտության սրման գործում և աջակցությունը Ադրբեջանին, որպես Կովկասի ողջ տարածաշրջանում և դրանից այն կողմ իրավիճակի ապակայունացման գործոն:
Կարեւոր է պատերազմական հանգամանքների և ռազմական հանցագործությունների մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտությունը, այդ թվում նաև օգտագործելով ԵԽԽՎ գործիքակազմը և մեխանիզմները:


Եվրոպական Հանձնաժողովը պետք է հաշվի առնի Լեռնային Ղարաբաղի պատերազմի միջազգային հետաքննության ամբողջական զեկույցի արդյունքները Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներում:


Ներգրավված կողմերը պետք է արագացնեն ռազմագերիների, գերիների և մահացածների դիակների փոխանակման գործընթացը, իսկ Եվրոպական Հանձնաժողովին կոչ ենճ անում օգտագործել դիվանագիտական ուղիները այս գործընթացը հեշտացնելու համար»:
Սա հետպատերազմյան շրջանում եվրոպական եւ միջազգային կառույցներից այս պահի դրությամբ ստացված ամենալուրջ , ամենաքաղաքական եւ ամենահայանպաստ ու հեռահար գնահատականներն են ադրբեջանա-թուրքական ագրեսիային։
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3204

Մեկնաբանություններ