ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Անահիտ Ավալյան․ Մի՞թե այս կարգի անարխիա է իմ երկրում

Անահիտ Ավալյան․ Մի՞թե այս կարգի անարխիա է իմ երկրում
08.07.2020 | 19:09

Ժողովուրդ ջան, այնքան վիրավորված ու նեղացած եմ , որ ձեր հետ չկիսվել չեմ կարող:
Ես ամեն առավոտ աղջկաս հետ սպորտ ու արագ քայլ եմ անում, ունեմ առողջական խնդիրներ, ընդհուպ շնչառական... Միշտ հարգել եմ ոստիկանի աշխատանքը ու առհասարակ ես օրենք հարգող մարդ եմ, ու միշտ դիմակ եմ կրում` ենթարկվելով օրենքով սահմանված կանոններին:
Այսօր արագ քայլի ժամանակ հանկարծ վատացա, նստեցինք նստարանին, աղջիկս դիմակս հանեց, որ օդ շնչեմ, ու...
ՈՒ այդ պահին մոտենում են 3 ոստիկան, որոնցից մեկը առանց համազգեստի, շատ լկտի ու գռեհիկ պահվածքով հարձակվում է մեր վրա: Առանց ներկայանալու սկսում է ինձ վիրավորել, աղջիկս սկսում է լացել: Ես փորձում եմ բացատրել, որ մենք սպորտ ենք անում, դիմակն էլ վատ եմ, նոր հանեցի, բայց նա շարունակում է իր լպիրշ պահվածքը` ձեզանից ինչ սպորտ անող...վատառողջ մարդը սպորտ չի անում...երևի դու ոչ մի անգամ դիմակ էլ չես կրել...քո նմաններին լավ գիտեմ...մի հատ ասա ինչ սպորտ ես անում....և այլն...
Ժողովուրդ ջան, ես արդեն վատացել եմ, չեմ կարողանում խոսել, մատերս ներվերիցս դողում են, աղջիկս լացում է իմ վիճակը տեսնելով, իրենք արձանագրությունը աչքս մտցնելով ստորագրել են տալիս:
Դրանից հետո ես չգիտեմ իմ հետ ինչ է կատարվում...Այգու մարդիկ ինձ ուշքի են բերում, ուզում են շտապ օգնություն կանչել, չեմ թողնում ու ինձ բերում են տուն:
Սկսած կարանտինի առաջին օրվանից միշտ կրել եմ դիմակ...այգում առանց դիմակ նստած տղաներից վախենում էին մոտենան, նույնիսկ դիմակ չունեին...


Մի՞թե այս կարգի անարխիա է իմ երկրում...ու ես միշտ հաիգանքով եմ վերաբերվել ոստիկանին:Փաստորեն հանուն իրենց 10 հազարի, որ պարտադրել է պարետատունը, ոստիկանը պատրաստ է մարդու կյանքի ու առողջության հաշվին դա անել...Իսկ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահեր, ո՞վ էր պատասխան տալու....Չէ՞ որ ես կարգ չեմ խախտել...Բայց ինքը իմ անձն ու ինքնասիրությունն է ոտնահարել, ու առանց ներկայանալու... ու իր լպիրշ հայացքով ու խոսքերով` քեզանից ի՞նչ հիվանդ:


Հիմա ես մինչև իրան չգտնեմ ու իմ անձի հանդեպ հարգանք չպահանջեմ, չեմ հանգստանալու... Ինքը ո՞վ է, որ իր անգրագետ տեղով ինձ ինֆակտի հասցնի...
Ընկերներս կներեք, բայց այնքան վատ եմ, չկիսվել չէի կարող:

Դիտվել է՝ 1928

Մեկնաբանություններ