Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Մարտին Հուրիխանյան․ Ընդամենը մի քայլ է

Մարտին Հուրիխանյան․ Ընդամենը մի քայլ է
27.06.2020 | 07:04

Եթե առաջ ընդամենը կասկած էր, հիմա ավելի քան համոզմունք է, որ կորոնավիրուսը բնավ էլ անկապ ծագումնաբանության վարակ չէ։
Նաև սկսել եմ ինքս ինձ չհանդուրժել այն միամտության համար, որ ժամանակին մատների արանքով նայեցի դիտարկումներին, թե համավարակը թիրախավորել է հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչներիս։

Մինչդեռ ասվածն ավելի քան զգուշացում էր։
Տարիքային ավագ խմբի մարդիկս, որ բավական պինդ հիմքերի վրա դրված արժեհամակարգի կրողներ ենք նաև ավանդական ընտանիքի մասին մեր պատկերացումներով, հանգամանքների բերումով ավելի շատ ենք կապված մեր թոռնիկների հետ՝ հնարավորիս շատ փոխարինելով աշխատանքի մեջ խրված նրանց ծնողներին՝ մեր զավակներին։

Չեք նկատո՞ւմ, որ կորոնավիրուսով թիրախավորել են մեզ՝ ավելի հեշտությամբ առաջ տանելու համար այլասերում պարունակող իրենց գաղափարները, թե երջանկությունը նաև նույն սեռի մարդկանց միության մեջ է, հարաբերվելու նրանց ազատ ընտրության։ Իսկ ընտանիք քայքայելուց հետո ՀԱՎԱՏ ու ԵՐԿԻՐ քայքայելը մի քայլ է։

Դիտվել է՝ 4074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ