ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. Առաքյալի դեմքով այս մարդը բարության տիպար էր

Սամվել ՍԵՎԱԴԱ. Առաքյալի դեմքով այս մարդը բարության տիպար էր
01.07.2016 | 10:35

Էս անցած գարնան հետ մահերը շատացան մեր երկրում:

ՈՒ գնում են ընտրյալ տղաները:
Չգիտեմ, Աստծո մատը խա՞ռն է էդ գործում, թե չէ, բայց գնում են տղերքը, համարյա առանց մնաս բարով ասելու...
Մեկ էլ իմանում ես, որ էլ չկա.. Երեկ կար` էսօր էլ չկա ու չի լինելու այլևս:


Հրաչօն՝ արտակարգ ինքնատիպ գրող, հրապարակագիր, լրագրող: Չնայած նա լրագրող էր այնքանով, որ գրում էր թերթի համար, բայց գրած հոդվածները՝ մեկ-մեկ էսսե ու պատմվածք, գրած ակնարկները մեկ-մեկ վիպակ, գեղարվեստական բարձր մակարդակի հասնող գրական ստեղծագործություն:
Ասում են՝ եղբոր` Հրանտի ստվերը խանգարում էր Հրաչօին որպես գրող ընկալել ու վերաբերվել որպես այդպիսի մեկին:
Թող լինի այդպես, միևնույնն է, նրա գիրը պակաս պատկերավոր չէր:
Ես ծանոթացել եմ նրա հետ 1969 թվականին, երբ «Ավանգարդ» թերթի խմբագրատանը բացվեց իմ` 19-ամյա երիտասարդիս անհատական ցուցահանդեսը: Այդ օրվանից մինչև իր հրաժեշտը երկրային այս կյանքին արտակարգ ջերմ ու մտերմիկ հարաբերություններ ենք ունեցել:


Առաքյալի դեմքով այս մարդը բարության տիպար էր ու շատ ինքնատիպ մտավորական:
Մի լուսավոր մարդ պակասեց այս անարդար աշխարհից:
Հոգիդ լույսերի մեջ մնա, սիրելի Հրաչօ:

Դիտվել է՝ 3685

Մեկնաբանություններ