«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Եղավ - չեղավ

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Եղավ - չեղավ
07.12.2014 | 15:39

Առաջին դասարանում, երբ նոր-նոր տառաճանաչ էի դառնում, մայրս ինձ սովորեցրեց ընտանիք, հայրենիք բառերը գրել, հետո՝ սեր, նվիրում: Հետո, երբ ավելի մեծացա, սկսեցի գրել: Գրում էի ոտանավորներ, ինձ ոչ ոք չէր հավատում, կարդում էի բարձրաձայնմ ու շատերը նույնիսկ չէին էլ լսում: Չէի ափսոսում, որ գրում եմ, շարունակում էի թղթի առաջ ժամերով նստել: Չորրորդ դասարանում մայրս ինձ հայոց լեզու և գրականություն էր դասավանդում ու, որ ամենակարևորն էր, մեր դասարանի դասղեկն էր: Մտքով գնացի դեպի անհոգ ու անցավ տարիները, որտեղ լույս չկար, գրեթե հույս էլ չկար, բայց սեր կար, ազնվություն, նվիրում: Երբ տուն էի հասնում, նստում էի հորս կողքին ու սկսում էի, թե կնոջդ ասա, որ ինձ բարձր գնահատի: Մայրս միշտ ցածր էր նշանակում ինձ, դաստիարակում էր, բայց պակաս գիտելիքներ չունեի: Երբ մի օր ընտանիքով քաղաքից դուրս գնացինք, ու մայրս, որ մեզ հետ չէր, իմ մեջ մի բան մեռավ, սերը կորցրեց աչքերը, ազնվությունս որբացավ, գլուխս մթագնեց, աչքերս սկսեցին քիչ տեսնել: Մայրս թողեց մեզ: Չկար: Հայրս, երբ կենաց էր խմում, ասում էր. «Եղավ, չեղավ»: Մորս նկարի առաջ նստել եմ, ձեռքով շոյում եմ մորս աչքերն ու կրկնում հորս բառերը. «Եղավ, չեղավ»: Երբ մի քանի օր հետո գնացի դպրոց, չկար հայոց լեզվի ուսուցչուհին, նոր մարդ եկավ, հայոց լեզու դասավանդելու, երբ հաջորդ դասը պետք է գրականություն լիներ, չկար ուսուցչուհին, նոր ուսուցչուհի եկավ: Երբ տուն մտա, չկար մայրս, աթոռը, որի վրա մայրս միշտ նստում էր, դատարկ էր: Հայրս միշտ նայում էր դատարկ աթոռին ու կենաց էր խմում. «Եղավ, չեղավ»: Ես մի օրվա մեջ կորցրեցի: Չգտա: Տխրում, ուրախանում, ծիծաղում, արտասվում էի, բայց չկար, մի բան դատարկ էր՝ սերը: Երբ մի քանի օր հետո էլի դպրոց գնացի, ինձ ծրարով գումար տվեցին, թե օգնություն է դպրոցի կողմից, քեզ հագուստ կգնես: Ես ծրարը տուն չբերեցի, ուղղակի կանգնել էի դպրոցի պատի տակ, աչքերս մեկ վերև էի հառում, մեկ ներքև, արցունքներս հոսում էին, իսկ ես չէի կարողանում զսպել ինձ, ուժեղ չէի, փոքր էի ու կորցրել էի: Աղոթում էի, հետո մի լույս գնաց, ես էլ հետևից ու հետո հասա կանգառ, նստեցի ավտոբուս, ավտոբուսը դատարկ էր, ես էի ու վարորդը: Վարորդը գնում էր, լուռ էր: Ամեն կանգառում կանգնում էր մարդը, նստող չկար, ոչ էլ իջնող կար: Այն, որ ավտոբուսի մարդիկ պրծել էին, ես էի մնացել ու մեկ էլ վարորդը, հասկանում էի մի բան, որ դեռ ամեն բան կորած չի, ես իմ ավտոբուսում եմ, իսկ իմ հետ վարորդն է, ով ինձ մենակ չի թողնի: Սերը մի օր ու մի գիշեր չի գալիս ու հետո վերջանում: Աչքդ թարթում ես ու չկա: Ինչպես կյանքը, որ թվում է երկար, մինչդեռ կարճ է, ու եթե կարող ես, ապրիր կյանքի ամեն օրը: Սերը մարդն է, ով կանգառ ունի, որտեղ կամ իջնելու է, կամ բարձրանալու, ես բարձրացել էի ու չէի ուզում իջնել: Հիմա, երբ շատ տարիներեր առաջ գնացի, հասկացա, որ կարոտում եմ, սերը, նվիրումը, փոխարինվել են կարոտի, որտեղ միայնակությունն ու մարդկանց անտարբերությունը ճնշում են քեզ, ու դու էլ չգիտես ինչ է պետք մարդուն:
Առավոտյան, երբ արևը ընկել էր գլխիս, աչքերս բացեցի, տեսա պատուհանից դուրս կանգնած ավտոբուսը: «Եղավ, չեղավ»: Արագ-արագ հագնվեցի, նստեցի ավտոբուսն ու գնացի: Հիմա դեռ գնում եմ:
Գնում եմ, որ հասցնեմ ապրել:

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ