Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
01.08.2008 | 00:00

«ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ» ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿ
Կատոկը, ցավոք սրտի, չգիտեր, որ Հայաստանում կա 30-ից ավելի «Իդիոտ» քաղաքական ուժ:
***
ՈԼՈՐՏԸ ՓՈԽԵԼ Է

Պաշտպանության նախարարության դիտարկմամբ` գեներալ Մանվելը վերջին շրջանում ադմիրալ է դարձել, քանի որ իջել է ջրի հատակը:
***
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԽՐՈՆԻԿԱ
ՀՀ նախագահի մամլո ծառայությունը հայտնում է, որ օրերս մի խումբ մարդիկ ձևավորեցին հայրենաՍերժ ընդդիմություն:
***
ՍՈՎՈՐԱԿԱՆ ԲԱՐԴԱԿ
Ըստ թատերագետների` Հայաստանն այսօր նմանվել է Սունդուկյանի անվան թատրոնին, դրա համար էլ ով ինչ ուզում, բեմադրում է:
***

ԻՆՉՊԵՍ ՅՈՒՐՄԱԼԱՅՈՒՄ
Ըստ երաժշտագետների` հայաստանյան նախագահական վերջին ընտրությունները նման էին «Новая волна» երգի մրցույթին. «Գրան պրին» Սերժին շնորհեցին, իսկ «Приз зрительских симпатий»-ն շահեց Լևոնը:
***
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԻՄՈՒՄԸ «НОВАЯ ВОЛНА» ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻԻՆ
Դուք դեռ մեր Թոխմախի Մհերին չեք տեսել:

Դիտվել է՝ 13885

Մեկնաբանություններ