Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
19.08.2008 | 00:00

ՎՐԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Ըստ քաղաքագետների` Հայաստանում հեղափոխական իրավիճակ է. ռուսները չեն տալիս, ամերիկացիները չեն կարողանում:
***
ԲՅՈՒՋԵ ԵՆՔ ԼՑՆՈՒՄ
Ստվերի դեմ պայքարի շրջանակներում հարկային պետական տեսչությունը որոշում է կայացրել, որ Հայաստանի մարմնավաճառներն այսուհետ պետք է աշխատեն հաշվիչ դրամարկղային մեքենաներով: Առայժմ լուծված չէ մեկ խնդիր՝ ո՞րտեղ տեղադրել ՀԴՄ-ն:
***
ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Ըստ տեղական դիտորդների՝ այս օրերին հայ ժողովուրդը հայտնվել է իշխանական բուրգի և Ստրասբուրգի արանքում:
***
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Սաակաշվիլին
ապացուցեց, որ Կովկասի ժողովուրդը չափից դուրս հյուրընկալ է: Որովհետև, օլիմպիադան թողած, աշխարհի բոլոր երկրների ղեկավարները եկան Կովկաս:
***
ՊԱՐԶԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Ասում են՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը հրավիրել է հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին մասնակցելու «Աստղերը կզում են» նոր նախագծում:
***
ՇԱՏ ՀԻՆ ԱԶԳ ԵՆՔ
Հայ մարզիկների ելույթներն ապացուցեցին, որ հայերը դեռ ապրում են բրոնզե դարում:

Դիտվել է՝ 13772

Մեկնաբանություններ