12.07.2013|
12:12
Հաճելի է, որ թերթի հեղինակներից մեկը լինելու պատիվն ունեմ։ Տպագրվել եմ տարբեր թերթերում, բայց դա եղել է փնտրտուքի պես մի բան։ «Իրատեսը» հաճելիորեն զարմացրեց իր լրագրողական բարձր պրոֆեսիոնալիզմով, գեղեցիկ, մաքուր, հյութեղ ու կենդանի հայերենով. թերթը կարդացողը վստահաբար կարող է սովորել լեզվաոճական գեղեցիկ, ճիշտ և սրամիտ դարձվածներ, հայերենի ճկուն շարադասություն և այնքան չարչրկված ու արհամարհված կետադրություն։ Գուցե որոշ մարդիկ ասեն, թե այսօր դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ ապրում ենք քաղաքական, ես կասեի` պատմական բուռն և ճակատագրական ժամանակներում, կարևորը թերթի բովանդակությունն է, գաղափարական, փիլիսոփայական ուղղվածությունը։ Միանգամայն ճիշտ է։