29.07.2013|
22:55
«Չենք վճարելու 150 դրամ» ակցիան, մեծ հաշվով, 50 դրամի կռիվ չէր: Իհարկե, 50 դրամը, հատկապես այն պարագայում, երբ ընտանիքի անդամները օրական մի քանի անգամ ստիպված են օգտվել հասարակական տրանսպորտից, բավականին մեծ բեռ է ընտանեկան բյուջեին, սակայն, մեծ հաշվով, բողոքի ինքնաբուխ ակցիաները քաղաքացիական զարթոնքի և այս կամ այն մակարդակի պետական մարմինների կողմից թույլ տրված կամայականությունների դեմ պայքարի գեղեցիկ և ուսանելի օրինակներ էին, քաղաքացիական զարթոնքի լավ նախապայման, և հաղթանակն այստեղ ոչ թե 50 դրամի խնայողությունն էր, այլ պետության կառավարման գործում քաղաքացու դերի բարձրացումը: