Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Ռումյանցևի նկարն առնվազն երեք մեսիջ է պարունակում

Ռումյանցևի նկարն առնվազն երեք մեսիջ է պարունակում
15.10.2024 | 21:20

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում:

Օրակարգը՝ Միջուկային զենքի կիրառման ՌԴ դոկտրինի մեջ

փոփոխություններ մտցնելը:

Կամերան ֆիքսում է ՝ Պուտինի աշխատասեղանից ձախ, պատին կախված է ռուս զորահրամանատար, իշխան

Ռյումյանցևի մեծադիր նկարը:

Ինչու՞:

Ի՞նչ նպատակով:

Ռումյանցևի նկարն առնվազն երեք մեսիջ է պարունակում:

1-ԻՆ ՄԵՍԻՋԸ

Ռուսաստանի թագուհի Ելիզավետայի զորքերի

գլխավոր հրամանատար Ռյումյանցևը հաղթական

պայմանագիր ստորագրեց ռուս-պրուսական

յոթնամյա,1756 թ. -1763 թ. պատերազմում:

Պատերազմ, որին մասնակցում էր համարյա ողջ

Եվրոպան:

Պուտինը հստակ ասում է այս պատերազմն էլ պետք է ավարտվի, ինչպես այն` յոթնամյան:

Եվ այդ հաղթանակի համար, եթե անհրաժեշտ լինի` ՌԴ -ն

չի խորշի կիրառել միջուկային զենք:

2-ՐԴ ՄԵՍԻՋԸ

Ռյումյանցևի նկարի միջոցով այն ուղղված է կոնկրետ Թուրքիային:

Ռյումյանցևը, 1774 թվականին Թուրքիայի հետ ստորագրեց

Քյուչուկ Կայնաջիի հաղթական պայմանագիրը, որտեղ Թուրքիան հրաժարվեց Ղրիմի խանության նկատմամբ ունեցած սյուզերենությունից:

Իսկ 1783 թ. նույն Ռյումյանցևը թուրքերի հետ ստորագրեց

Փաստաթուղթ, որով վերացվեց Ղրիմի ձևական չեզոքությունը և Ղրիմը անցավ Ռուսաստանին:

Հիմա Պուտինը թուրքերին ընտրություն է առաջարկում:

Ռուսաստանին պատկանող տարածքները, որ այժմ գտնվում են Թուրքիայի տնօրինության տակ, հետ վերադարձնելու ո՞ր տարբերակն է ընտրում ՝պատերազմի՞, թե՞ դիվանագիտության:

Ռյումյանցևի նկարի մյուս մեսիջն էլ վերաբերվում է կոնկրետ ՈՒկրաինայի հետագային:

Ֆելդմարշալ, իշխան Ռյումյանցևին, Եկատերինա 2-րդը նշանակեց Մալոռոսիայի գեներալ գուբերնատոր, շնորհելով նրան իշխան Դունայսկի կոչումը:

Սա էլ այն տարածքների սահմանները, որն այժմ կբավարարի Ռուսաստանին:

Նկարը մի բան էլ է հուշում:

1943 թ. Խարկովի ազատագրման օպերացիան կոչվում էր

«Զորահրամանատար Ռյումյանցև»:

Անվտանգության խորհրդի նիստի աշխատասենյակում կախված նկարն ասում է, որ ռուսները դեռ գրավելու են Խարկով -Նիկոլաև - Օդեսա բնագիծը:

Ահա ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, ոչ թե` սա ինչ ասաց, նա ինչ ասաց:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1916

Մեկնաբանություններ