Աստծո կանչը
Սեպտեմբերի 15
Հանգստություն գտիր Ինձ մոտ: Երբ հոգնած մարմնի բնությունը ապստամբում է, այդ իր կանչն է հանգստի: Հանգիստ եղիր, մինչև Իմ կենսական զորությունը ներհոսի ու համակի քո ողջ էությունը:
Ապագայի համար վախ մի ունեցիր: Հանգիստ ու անշարժ եղիր, այդ հանգստության ու անշարժության ժամանակ անհրաժեշտ զորությունը կգա ու կմնա քեզ մոտ:
Աշխարհը իր զորությունը տեսնում է անդադար գործունեության մեջ, իսկ Իմ թագավորության մեջ այս է չափանիշը` զորությունը հանդարտության մեջ է կայանում: «Հանդարտության ու վստահության մեջ պիտի լինի քո զորությունը»: Ի՜նչ խոստում, ի՜նչ փառավոր իրագործում: Խաղաղության Զորություն և Զորության Խաղաղություն:
Հանգստություն գտիր Ինձ մոտ: Ինձնից վերցրու Զորությունդ: