Աստծո կանչը
Սեպտեմբերի 12
Նախ փնտրեցեք Աստծո Արքայությունը և
Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված
Ձեզ ավելիով կտա (Մատթ. Զ. 33):
Եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը
լուսավոր կլինի (Մատթ. Զ. 22):
Հոգու աչքը կամքն է: Եթե քո կամքի միակ բաղձանքը Իմ արքայությանը հասնելն է, այն գտնելն ու նրա համար ծառայելն է, այդ ժամանակ քո մարմինը իրոք լույսով լցված կլինի:
Երբ ձեզ ասվեց, որ նախ Աստծո արքայությունը պետք է փնտրել, ապա դուք ի սկզբանե պետք է ունենաք վստահությունը, որ ձեր ուզածը այդ թագավորությանը հասնելն է:
Այլ կերպ ասած, պարզ ու հավատավոր հայացք ունենալ` Աստծո փառքին ուղղված:
Կամենալ ու ցանկանալ միայն` Իր արքայության գալը: Ամեն բանի մեջ` Իր թագավորության ներկայությունն ու տիրապետումը տեսնել:
Հոգևոր արժեքներից զատ, ուրիշ այլ արժեք մի ճանաչեք:
Ոչ մի ուրիշ շահ` բացի հոգևոր շահից:
ՈՒրեմն` ամեն ինչի մեջ Աստծո թագավորությունը փնտրեք, ամեն ինչի մեջ:
Նյութական միջոցներ փնտրեք սոսկ այն դեպքում, երբ այն պիտի գործադրվի ի շահ Իմ թագավորության նպատակների իրականացմանը:
Դրամական արժեքներից բոլորովին հեռացեք:
Քայլեք Ինձ հետ:
Սովորեք Ինձնից:
Զրուցեք Ինձ հետ:
Սրանց մեջ է ձեր ճշմարիտ երջանկությունը: