Ծայրահեղ ծանր իրավիճակ էր ոչ միայն մարդկանց առօրյա կյանքում, այլև Պաշտպանության բանակում, որտեղ մատակարարումները խիստ խափանումներով էին, իսկ առանձին հրամանատարներ դիրքերում գտնվող զինծառայողների օրվա սնունդը հայթայթում էին մերձակա գյուղերից:
Բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում` մարտական պատրաստությունից մինչև սովորական կենցաղի ապահովում:
Այս ամենից ուղիղ մեկ ամիս անց, երբ ողջ Արցախն ու հատկապես երկրի պաշտպանության համար պատասխանատու կառույցներն ու ստորաբաժանումներն ամբողջությամբ հյուծվեցին, Ադրբեջանն անցավ ռազմական գործողությունների:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարիչն այդ օրերին ֆիզիկապես հեծանավազքով չէր զբաղված, սակայն պետության իրադրային արձագանքն առանձնապես չէր տարբերվում այսօր դրսևորած վարքագծից:
ՀՀ իշխանական վերնախավն ընդհանուր գծերով գիտեր, թե ինչ է սպասվում Արցախին, սակայն ոչ միայն տեղից չշարժվեց, այլև Ադրբեջանին ազդանշաններ արձակեց առ այն, որ մտադիր չէ որևէ ձևով արձագանքելու Արցախի նկատմամբ գործողություններին:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ