Վիոլետա Գևորգյանն է մահացել…
Մեր երիտասարդ տարիների կուռքը: Մեր Աշնան արևն ու բոլոր եղանակների ջերմությունը:
Աղուն էր խաղում: Ամբողջ քաղաքը գնում էր նրա խաղը տեսնելու, նրա հետ ծիծաղելու ու արտասվելու: Հետո հաջորդ օրը նորից էինք գնում: Ու գնում էինք նաև մյուս օրը:
Մի անգամ ներկայացումն ավարտվեց, վարագույրը փակվեց, բայց ոչ ոք չհեռացավ թատրոնից: Մարդիկ խմբվել էին շենքի մուտքի մոտ ու սպասում էին, թե նա երբ դուրս կգա: Ու երբ հայտնվեց Վիոլետան, նրան ողողեցին ծափերով ու ծաղիկներով: Բայց դա էլ քիչ էր: Եվ այդ ժամանակ հարյուրավոր երիտասարդներ որոշեցին, որ իրենց պաշտելի դիրասանուհուն գիշերային քաղաքի միջով պիտի այդպես ուղեկցեն մինչև տուն: Ու նրան տուն տարանք…
Հովիկ Չարխչյան