Ես չկա այլևս, ես չկա.
Եսական ամեն բան մեռել է,
Էս մի բուռ Մնացողը վկա՝
Մնացորդն ապրելու մի բեռ է:
Էս թշվառ ու թլվատ խալխի մեջ
Ներսուդուրսն՝ ամենուր ձնել է,
Սրանց հետ կենալը մի մեծ վեճ,
Շան տանջանք, քթից ջուր խմել է:
Արթնության մեջ քնատ են բոլորը՝
Էս մի բուռ Մնացողը վկա,
ՈՒմ վեջն է, թե մթնած մեր Օրը
Մեր միտքը, մեր հոգին է տկար:
Իսկ հյուծող քամին հյուսիսի
Մեզ անտեր շաղ կտա դեսուդեն,
Ասում ես՝ ուժերդ խնայի՛ր...
Բոթում են՝ մի՛ խոսիր, գնա՛ դեն:
Բյուրավոր դարեր ու էսպես՝
Առանցքը կորցրած մի կեռ ենք,
Ես չկա, այլևս չկա ես,
Մնացորդն ապրելու մի բեռ է...
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ