Հիմա կասեին խարիզմատիկ: Աշխատանքի բերումով ինձ էլ բախտ է վիճակվել մոտիկից տեսնելու իրեն, զգալ այն ոչ պաշտոնականը, զուտ մարդկայինը, որ լրագրողներիս երբեմն զարմացնում էր:
Արդեն չեմ հիշում՝ Հայաստանի խորհրդայնացման որ կլոր տարեդարձի ամյակի տոնակատարության նախօրյակն էր: Հայաստանն արժանացել էր ինչ-որ բարձր պարգևի, կարծեմ Լենինի շքանշանի:
Խորհդային տարբեր հանրապետությունների պատվիրակություններ էին ժամանում: Լրագրողների փոքր խմբով օդանավակայնում դիմավորում էինք անընդհատ վայրէջք կատարող ինքնաթիռներին: Մոտենում էինք շարժասանդուղքին, ձայնագրում հայտնիներին:
Կարեն Սերոբիչն անձամբ էր, իր խմբով ներկա օդանավակայանում: Լրագրողներս ավելի շուտ էինք ժամանողներին մոտենում, քան ղեկավար կազմը: Ստացվեց այնպես, որ միջինասիական հանրապետություններից ժամանող պատվիրակություններն իրար հետևից, գրեթե միաժամանակ վայրէջք կատարեցին:
Հերթական խմբին դիմավորելուց հետո երբ թռիչքադաշտից դուրս եկանք և մոտեցանք սպասասրահին, Կարեն Սերոբիչը ժպտալով ընդառաջ եկավ մեզ և մտահոգ ասաց.
-Տղե՛րք, սրանք ովքե՞ր էին, էս շեղաչքներին խառնեցի իրար, հանկարծ սխալ բան չասեմ...
ՈՒ բոլորով ուրախ ծիծաղեցինք:
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Լուսանկարում` Կարեն Դեմիրճյանը Ազատության հրապարակում, թևավոր դարձած` «Ղարաբաղը ջեբս չէ, որ հանեմ, տամ ձեզ» արտահայտության պահերն են:
Լուսանկարը` Հայ ԱԶՅԱՆԻ
Պատմում է Նիդերլանդական Օրագիր / Niderlandakan Oragir
հոլանդահայ կյանքի, անցուդարձը մանրամասնությամբ ներկայացնող տեղեկագրի հիմնադիր-պատասխանատու ՀԱՅ ԱԶՅԱՆԸ.
Այնտեղ էի այդ օրը` 35 տարի առաջ, երբ ժողովրդի պահանջով եկավ և Դեմիրճյանն իր շրջապատով:
Թատերական հրապարակում արտասանեց հայտնի՝ «Ղարաբաղը ջեբս չէ, որ հանեմ, տամ ձեզ» արտահայտությունը:
Իմաստն այն էր, որ իր տիրույթում չէր Ղարաբաղյան հարցի լուծումը։
Ժողովուրդը չհասկացավ, սուլոցով ընդունեց, մինչև վերջ չլսեց նրան։
Այդ օրն էլ հենց լուսանկարել եմ հանդիպումը։
Հայ ԱԶՅԱՆ