ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պետությունն արհեստածին է, որովհետև հողն իրենցը չէ

Պետությունն արհեստածին է, որովհետև հողն իրենցը չէ
27.04.2024 | 11:01

Սիոնիզմը նախ ստեղծեց Ադրբեջանը, հետո ստեղծեց Իսրայելը։ Երկուսն էլ արհեստածին և արհեստական պետություններ են, և եթե հնարավոր լինի դիմակները հանել, ապա կպարզվի, որ դիմակների տակ ոչինչ չկա։ Բայց իրական է սիոնիզմը։ Այնքան իրական է, որքան անիրական է հայկական սփյուռքը։ Որովհետև սիոնիզմից կախման մեջ են այն պետությունները, որտեղ իրենք գոյություն ունեն, իսկ հայկական սփյուռքը ի՛նքն է կախման մեջ այն պետություններից, որտեղ գտնվում է։ Եվ այդ կախվածությամբ է բացատրվում 2018 թվականի գունավոր հեղափոխության ընթացքում սփյուռքի խանդավառությունն ու այնուհետև տեղի ունեցող բոլոր ազգային աղետների նկատմամբ սփյուռքի լռությունը։ Քանի որ կախվածություն նշանակում է չլինել գործոն, որն էլ նշանակում է գոյություն չունենալ որպես առանձին միավոր, երբ անունը կա՝ ամանում չկա։ Հայության դեպքում պետությունը իրական է, որովհետև հողը իրական է, և այդ հողի վրա ստեղծված մշակույթը իրական է, իսկ սփյուռքը արհեստածին է։ Հրեաների դեպքում պետությունն արհեստածին է, որովհետև հողն իրենցը չէ, և բարձր մշակույթ չունեն, իսկ սփյուռքը իրական է։ Այո, հրեական «սփյուռքը», որը սիոնիզմն է, իրական է, և դրա ակունքները կարելի է տեսնել Հին կտակարանում, եթե, իհարկե, ինքնուրույն ես կարդում, առանց «օգնության»։ Ի տարբերություն Ադրբեջանի և Իսրայելի, մեզ մեր երկիրը Աստված է տվել, և մենք պարտավոր ենք այն պահել ու ծաղկեցնել՝ գիտակցելով, որ հողից թանկ ոչինչ չկա։

Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 1848

Մեկնաբանություններ