ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել

Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել
12.04.2024 | 22:02

Չկա օր, որ ՀՀ-ում մեկին չսպանեն, խեղդամահ չանեն, չդանակահարեն, չծեծեն, իրար վրա չկրակեն: Օրը մեջ տարբեր վայրերում մարդու դի են հայտնաբերում: Նախկինի հետ համեմատած՝ կրիմինալի աճը ՀՀ-ում ակնհայտ է:
Մարդիկ չարացել են՝ դարձել ագրեսիվ, անհանդուրժող, շուտ բռնկվող, անզուսպ և դաժան: Դանակահարություններ են տեղի ունենում ամենուր՝ փողոցում, տրանսպորտում, ուսումնական հաստատություններում, այդ թվում, անչափահասների միջև: Խոսքով, հանգիստ բացատրելով այլևս հարց չեն լուծում՝ միանգամից դիմում են բռնության:
Այսօր Նիկոլը խոսում է ՀՀ-ում հանցագործությունների 90 տոկոսանոց աճի մասին՝ դրանք պայմանավորելով Քրեական օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ:
Նիկոլը հանցագործությունների աճի մասին խոսելիս՝ մոռանում է նաև որպես պատճառ նշել այդ ամենի հիմքում եղած իր դերակատարման մասին, քանզի այդ չարությունը, անհանդուրժողականությունը, ագրեսիան ու մերժողականությունն ինքն է սերմանել մարդկանց մեջ 2018-ից սկսած:
Թե բա՝ ծեփեմ պատերին, փռեմ ասֆալտին, թաթիկները կտրեմ, քաղաքացու վրեժ, ցուցադրվող մուրճ, տների դիմաց դրվող բազմաթիվ դագաղներ, սև լենտեր...
Ոչ ոք չի մոռացել, ոչինչ չի մոռացվել....

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ