ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանը արտաքին քաղաքական շատ բարդ վիճակում է

Հայաստանը արտաքին քաղաքական շատ բարդ վիճակում է
04.04.2024 | 11:56

Մեծ հմտություն, ճկուն դիվանագիտություն է հարկավոր մեր խարխուլ նավը ռուսական Սցիլլայի ու արևմտյան Խարիբդայի արանքով անվնաս անցկացնելու համար։ Մեզ ճկուն դիվանագիտություն է հարկավոր, ոսկերչական նուրբ աշխատանք, սակայն մեզ մոտ այդ գործը կոպիտ մսագործներն են անում։ Հայաստանի համար ամենակարևոր երկրները Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են, որտեղ Նիկոլ Փաշինյանը դեսպաններ է նշանակել 2020թ․ դեկտեմբերին Սյունիքում առանց կրակոցի տասնյակ կլիոմետրեր հանձնած․դիվանագիտական կրթություն չունեցող Վաղարշակ Հարությունյանին և անգլերենի ուսուցչուհի, դիվանագիտությունից հեռու Լիլիթ Մակունցին։ Դիվանագիտությունը հնարավորի արվեստն է, ամեն ոլորտում ձախողված ՔՊ-ական իշխանությունը ինչպե՞ս կարող է տիրապետել դիվանագիտական նուրբ արվեստին։ Իշխանափոխությունը պարտադիր, սակայն բավարար պայման չէ, որպեսզի Հայաստանը դիվանագիտական ճակատում հաջողություններ ունենա։ Պետք է «ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ» ասող, թաքուն կերպով և թաքուն օրակարգով բանակցած, Հայաստանը աղետալի պատերազմի տարած Նիկոլ Փաշինյանն ու իր ձախողակ թիմը հեռանան, որպեսզի նոր իշխանությունը կարողանա արտաքին խաղացողների հետ քիչ թե շատ արժանապատիվ բանակցել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ