ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլն է այս ամենի մեղավորը

Նիկոլն է այս ամենի մեղավորը
29.03.2024 | 10:01

Ալիևը երեսփոխան Ռասիմ Մուսաբեկովի շուրթերով կրկին սպառնացել է Հայաստանին, թե բա կա՛մ խաղաղ ձևով կտաք գյուղերը, կա՛մ պատերազմ կլինի;

Սպասելի էր և այս ամենի թիվ մեկ մեղավորը Նիկոլն է, ով առանց սահմանազատման և սահմանագծման մեր հողերն է խոստանում թշնամուն տալ ու լեգիտիմացնում նրա հարձակումը Հայաստանի վրա, եթե պաշտոնական Երևանը չի կատարում Նիկոլի խոստումը:

ՈՒ Նիկոլ Անհողն այդ ամենի մասին շատ լավ գիտի ու դիտավորյալ է անում, որ թուքերը կրկին հարձակվեն Հայաստանի վրա և կրկին նսեմացնեն հայերին:

Դե նիկոլականները, ժեխն ու փթիրը շարունակում են ուրախ ապրել. կարևորը ստամքոսը լիքը լինի:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ