ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞ր կենդանուն են ասում ուղիղ խոսքը

Ո՞ր կենդանուն են ասում ուղիղ խոսքը
28.03.2024 | 21:47

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի զարմանալիորեն անկեղծ, ոչ դիվանագիտական խոսքը. «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի այս պատերազմում, քանի որ ԱՄՆ-ի ուԵվրոպայի շահերը ուժգին կտուժեն։ Հարցը միայն առատաձեռնությանը չի վերաբերում, ոչ էլ Ուկրաինային աջակցությանը, քանի որ մենք սիրում ենք ուկրաինացիներին, այլ դա բխում է մեր սեփական շահերից, այն նաև համընկնում է ԱՄՆ-ի շահերին, որպես գլոբալ խաղացողի, որը ցանկանում է, որ իրեն համարեն պատասխանատու գործընկեր, որը ապահովում է իր դաշնակիցների անվտանգությունը։ Այդ պատճառով մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին բացել և ապահովել լրացուցիչ օգնությունը»։

Եվ ի՞նչ եք կարծում, եթե Ուկրաինայի հարցում այսպիսին է ԵՄ դիրքորոշումը, ապա Հայաստանի դեպքու՞մ...

Այստեղ են ասել, թե ուղիղ խոսքը ո՛ր կենդանուն են ասում։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ