Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Օղակաձև զբոսայգի» շարքից

«Օղակաձև զբոսայգի» շարքից
23.12.2023 | 10:09

(1997 թվ.)

Եթե խոստանամ,

որ այս բանաստեղծությունս

վերջինը կլինի

ազատ, ինչպես ճայը,

թեթև, ինչպես քամին....

Եվ այսուհետև բոլորի նման

ե՜ս էլ կճգնեմ

ինձ հատկացված որևէ վանդակում.

և փողոց դուրս կգամ

որևէ կայուն կեցվածքով,

և տարակույս չի ծագի

իմ և մարդկանց միջև,

և տարակույս չի լինի

իմ և Աստծո միջև....

Մենք կարո՞ղ ենք արդյոք

հասկանալ միմյանց

թեկուզ մեր վանդակում

թեթև` ինչպես ճայը,

ազատ ` ինչպես քամին:

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ