Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Թեստային համակարգն ամենամեծ հանցագործությունն է իրական կրթություն ստանալու իրավունքի դեմ

Թեստային համակարգն ամենամեծ հանցագործությունն է իրական կրթություն ստանալու իրավունքի դեմ
26.10.2023 | 06:57

Կրթական համակարգը վաղուց հոգեվարքի մեջ է, իսկ սրանք ընդամենը մեխում են հագուցյալի դագաղի վերջին մեխը:

Գիտելիքն ունի երկու պարտադիր բաղադրիչ` տվյալներ և վերլուծություն: Տվյալների չիմացության արդյունքում ստանում ենք տխմար ու տգետ վերլուծություններ, իսկ առանց վերլուծության` զուտ տվյալագիտության առկայությամբ ստանում ենք սեփական մտքեր չունեցող ու վերլուծելու անկարող կամակատարներ, կարճ ասած, կա՛մ տգետներ, կա´մ կամակատարներ:

Հարկ է նշել, որ ՀՀ-ում և աշխարհի մեծ մասում առկա կրթական համակարգը չի ենթադրում մտածողություն, այլ ստիպում է բացառապես անգիր անել առկա տվյալները. ու այսպիսին է ցանկացած թեստային կրթական համակարգ. արդյունքում` յուրաքանչյուր տարի ՀՀ ԲՈՒՀ-երն են ավարտում 50-100 ինքնուս-խելացիներ, 500-1000 տխմար վերլուծություններ անողներ և տասնյակ հազարավոր կամակատարներ, որոնցից կրթական համակարգը ընդամենը պահանջել է անգիր անել, որ հետո էլ իշխանությունների տված անգիրներն անգիր անեն` առանց վերլուծելու:

Անգիր անելով՝ մարդիկ դառնում են տնտեսագետ, իրավաբան, դատավոր, հաշվապահ, գյուղատնտես, քիմիկոս, ու պրոցեսը գնում է հետ` պետությունը բոլոր ասպեկտներով հետընթաց է ապրում, որովհետև վերլուծողներ` նոր մտածողներ չկան, կան միայն կատարողներ:

«Անասնաֆերմա»-ում էլ կենդանիներին վարժեցրել էին անընդհատ անգիր ասել, որ Ընկեր Նապոլեոնը միշտ ճիշտ է:

Թեստային համակարգն ամենամեծ հանցագործությունն է երեխաների` իրական կրթություն ստանալու իրավունքի դեմ:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3458

Մեկնաբանություններ