Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վերջին շիմպանզեական հինգ տարում Հայաստանը լրիվ կոտրել է արցախցիների ըմբոստ ոգին

Վերջին  շիմպանզեական հինգ տարում Հայաստանը լրիվ կոտրել է արցախցիների ըմբոստ  ոգին
17.07.2023 | 19:16

Վերջին, «անկախական» կոչվող, երեսուն տարում Արցախի իշխանությունները ձևավորվել են պաշտոնական Երևանի սցենարով ու «դաբրոյով»՝ նրա բարոյականությանը համահունչ։

Այսինքն` որպես պաշտոնական Երևանի վասալներ ու ճտեր։

ՈՒ երեսուն տարում թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում այդ իշխանությունները ժողովրդից վերաձևել են անդեմ բնակչություն, իսկ եթե դրան գումարենք ավերված, մանկավարժությունից մղոններով հեռու թափթփուկների փորձադաշտ դարձած կրթական համակարգը, դժվար չէ գուշակել, թե որտեղից է գալիս համազգային տգիտությունը։ Ցավոք, վերջին շիմպանզեական հինգ տարում Հայաստանը լրիվ կոտրել է արցախցիների ըմբոստ ոգին։

Ո՛չ թե թշնամին, այլ Հայաստանն է իր իշխանությունների գլխավորությամբ ջնջխել Արցախը։

Սա է դառն իրողությունը։

Վարդգես ՕՎՅԱՆ

Հ.Գ. 45 տարի առաջ հայրս գրել է. «Ծառերից են ծնվում որդերը, ծառերին ուտում...»։

Իսկ մեծն Թումանյանը դեռևս մի դար առաջ է խոստովանել՝ «ներսից ենք փչացած»...

Դիտվել է՝ 2218

Մեկնաբանություններ