ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ձևավորվել է ինստիտուցիոնալ հիշողություն՝ հրահանգ-կատարողական-պարգև

Ձևավորվել է ինստիտուցիոնալ հիշողություն՝  հրահանգ-կատարողական-պարգև
26.04.2024 | 10:25

Թուրքիան իր ծննդի պահից սկսեց ձևավորել ազգային պետություն՝ բոլոր ինստիտուտներով հանդերձ։ Հատկապես ուժային կառույցները ունեին ընգծված ազգային դեմք, և հետագայում, Աթաթուրքի մահից հետո, տասնյակ ռազմական հեղաշրջումներ կատարվեցին Թուրքիայում, որոնք ուժայինները բացատրեցին, կոպիտ ասած, «ազգային ուխտից» շեղվելու հանգամանքով։ Հեղաշրջում իրականացնողները հիմնականում հայտնվում էին բանտերում և ոչ թե իշխանության աթոռին, ինչպես շատ երկրներում էր լինում։ Բայց անգամ դա չի կանգնեցրել նրանց, որպեսզի նույնը 2016-ին փորձեն, ու դեռ էլի են փորձելու։

Հայաստանում պետական ինստիտուտները թեպետ երբեմն կոչում ենք ազգային, սակայն խորքում դրանց փիլիսոփայությունը ոչ թե ազգային է, այլ զուտ բյուրոկրատական։ Այսինքն՝ ծառայող, ինչպես կծառայեին ցանկացած ադմինիստրացիայի, լիներ զուտ հայկական, սովետական, ռուսական կամ թուրքական։

Հատկապես ուժային կառույցների բովանդակությունը կառուցվեց ոչ թե ազգայինի, այլ գլոբալ-բյուրոկրատիայի փիլիսոփայությամբ։ Սրա խորքային նշանակությունն այն է, որ համակարգը ծառայում է այն անձին կամ խմբին, որն այդ պահին բյուրոկրատական բուրգի գլխին է, և ընդհակառակը` հալածում է նրանց, ովքեր այդ բուրգից դուրս են գտնվում։ Այստեղ չկան արժեքային, փիլիսոփայական, գաղափարական ազդեցություններ, այլ միայն` հրահանգ-կատարողական-պարգև։

Այսօր Հայաստանի ուժային կառույցները դժգոհելով կամ հաճույքով կատարում են այն, ինչ իրենց համար նախատեսված է, նույնիսկ նրանք, ովքեր այլ պայմաններում կհայհոյեին նույն գործողությունները կատարողներին, բայց համակարգի մեջ նրանք կատարում են։

Ընդ որում, նրանք նույնը կանեն անգամ այն դեպքում, եթե բուրգի վերևից հրահանգ գա հանձնել ամբողջ Հայաստանը։

Ովքե՞ր են այս փիլիսոփայությունը դրել մեր պետական ինստիտուտների մեջ։ Բնականաբար, դրա կատարողը Նիկոլը չէր, Նիկոլը սպառողն է, որովհետև 30 տարվա ընթացքում ձևավորվել է ինստիտուցիոնալ հիշողություն` հրաման-հրահանգ կատարելու։

Մենք պետք է անցնենք ազգային պետական համակարգի ստեղծման, իսկ դա հնարավոր է ամբողջական կառավարման փիլիսոփայությունը փոխելու միջոցով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1340

Մեկնաբանություններ