ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այս իշխանության պարտվողական և ինքնանվաստացնող քաղաքականությունը չի կանխելու պատերազմը

Այս իշխանության պարտվողական և ինքնանվաստացնող քաղաքականությունը չի կանխելու պատերազմը
21.04.2024 | 15:25

Տավուշի մարզում պետական սահմանի սահմանազատման հարցով Հայաստանի իշխանությունների վարքագիծը հակասում է Հայաստանի պետական շահերին:

1. ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ անկախ պետությունները ձևավորվել են, Ադրբեջանը երբեք չի բարձրաձայնել, այսպես կոչված, անկլավների և Հայաստանի սահմանների հետ կապված հարց: Ողջ վեճը եղել է Արցախի շուրջ: 30 տարի շարունակ չի խոսել: Իր լուռ համաձայնությամբ (acquiescence) ընդունել է այդ իրողությունը: 44-օրյա պատերազմից հետո նոր է խոսել:
2. ԽՍՀՄ վարչական սահմանները չեն կարող լինել պետական սահմաններ: Վարչական սահմանների շահարկման խնդիրը կարող է լինել քաղաքական կոնցեպտ, բայց ոչ երբեք՝ իրավական: Այս քաղաքական իրողությունը չի կարող պարտադրվել որպես միջազգային իրավունք: Եթե վարչական սահմանները լինեին պետական սահմաններ, ապա Ռուսաստանի Դաշնությունը (Դաղստանը) և Ադրբեջանը, տասնյակ տարիներ բանակցելուց հետո, սահմանազատում չէին կատարի:
3. Ալմա Աթայի հռչակագիրը սահմանների հետ կապված որևէ հարց չի լուծել: Հռչակագրում կողմերն ընդունել են տարածքային ամբողջականության սկզբունքը: Տարածքային ամբողջականության սկզբունքի ընդունումը չի բացառում տարածքային վեճը: Դրա վառ ապացույցներն են տարածքային վեճերը Ալմա Աթայի հռչակագրի տարբեր կողմերի միջև:
4. Ադրբեջանը չունի Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմ իրավունք: Հայաստանն ունի, այսպես կոչված, անկլավները և Հայաստանի սահմանները պաշտպանելու իրավունք, այդ թվում՝ զորքն այդ տարածքներից չհանելու իրավունք: Այդ իրավունքն ամրագրված է առնվազն 1994թ. մայիսի 12-ի և 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթերով:
5. Այսպես կոչված, անկլավներում Հայաստանի իշխանությունն իրականացրել է կառավարման լիազորություններ, այդ թվում՝ ճանապարհ է սարքել, սեփականության իրավունքներ է գրանցել, հողեր է մրցույթների ներկայացրել (նույնիսկ 2021թ., տես՝ Ազատամուտի հատվածի հողամասերի կադաստրային գործերը): Սա նշանակում է, որ իշխանությունը չի կարող ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածի պահանջին հակառակ, առանց հանրաքվեի, տարածքի փոփոխության հարց լուծել (Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով):
Այս գործընթացի մեջ ներգրավված բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ օժանդակողները, հայրենիքի դավաճանության մեջ են մեղադրվելու:

Հ.Գ. Հիշե՛ք, այս իշխանության պարտվողական և ինքնանվաստացնող քաղաքականությունը չի կանխելու պատերազմը:

Արա Զոհրաբյան

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ