ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ադրբեջանը խորացնում է գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ

Ադրբեջանը խորացնում է գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ
05.03.2024 | 08:24

Մինչ մենք ռուսամետ-եվրոպամետ ենք խաղում, Ադրբեջանը խորացնում է իր գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ։

Եթե մի կողմից Եվրոպական Խորհրդարանը ոչինչ չպարտադրող բանաձև է ընդունում՝ քննադատելով Ադրբեջանին, մյուս կողմից՝ էներգետիկ հարցերով ԵՄ հանձնակատար Քադրի Սիմսոնը ուղևորվում է Բաքու, նստում բռնապետ Ալիևի կողքին ու հայտարարում․ «Այսօր Հարավային գազային միջանցքից դեպի Եվրոպա գազի հոսքերը 46%-ով ավելի են, քան 2021 թվականին։ 2023 թվականին ԵՄ-ն Ադրբեջանից ստացել է գրեթե 11 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումներ։

Եվ ահա ավելի ու ավելի մեծ թվով ԵՄ անդամ երկրներ և ընդլայնվող երկրներ շահագրգռված են Ադրբեջանից գազ ստանալու հարցում։ Ինչպես ասացի անցյալ տարի, դուք դառնում եք համաեվրոպական մատակարար։

Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանից գազատարը կարևոր դեր կխաղա եվրոպական էներգետիկ համակարգում մեր էներգետիկ անցման ընթացքում։ Բախվելով ռուսական բռնության աճին և մեր դռների մոտ շարունակվող չարդարացված պատերազմին, ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Եվրոպայի համար Ռուսաստանի հետ էներգետիկ հարաբերություններում սովորական բիզնեսի վերադարձ չի լինի: Այդ տարածքն այժմ լրացվում է այլ վստահելի և վստահելի էներգետիկ գործընկերների կողմից: Եվ հենց դա էլ մենք գտանք Ադրբեջանում»։

Այսինքն՝ իրենք իբրև ՌԴ-ից գազ չեն գնում, քանի որ պատերազմ են նախաձեռնել ու ժողովրդավար չեն, բայց Ադրբեջանից, որը արել է նույն բաները, նաև բռնի տեղահանություն ու էթնիկ զտում իրականացրել, հաճույքով գնում են։ Այստեղ ունիկալն այն է, որ իրականում իրենք գնում են հենց ռուսական գազ, քանի որ Ադրբեջանը չունի նման պաշարներ, դրա համար էլ բոլորը ուրախ են այս գործարքի առթիվ։ Եվրոպան ունի իրական շահեր Ադրբեջանի հետ, իրենց հետաքրքիր չի ոչ մարդու իրավունքի թեման, ոչ այլ բան, բայց դա բնական է ու ոչ զարմանալի։

Անբնականն այն է, որ մեր հանրության մեջ շարունակում են կեղծ ու անպետք դիսկուրսներ ծավալվել ՌԴ-ի ու Արևմուտքի մասին։ Սովորաբար դաշնակցում են շահերի համար ու դրանց շուրջ, ՀՀ իշխանությունները չունեն ձևակերպված շահեր, չունեն օրակարգ, չկա բովանդակային աշխատանք, իսկ այդ պարագայում դու շատ ավելի խոցելի ու վատ վիճակում ես, միակ զբաղմունքդ էլ մնում է ռուսամետ-եվրոպամետ անիմաստ խաղերով հանրությանը զբաղված պահելը։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1642

Մեկնաբանություններ