ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մտահոգիչ վիճակ

Մտահոգիչ վիճակ
04.03.2024 | 19:35

9 000 000 000 (9.0 մլրդ) դրամ: Հարգելի հայրենակիցներ, այսօր զրուցելու ենք մի ֆենոմենի մասին, որի բացատրությունը դեռևս չենք գտել։ Խոսքը հայազգի խոպանչիների և ռուս խոպանչիների տարբերության մասին Է։

Հայ խոպանչին գնում է Ռուսաստանի որևէ հեռավոր գյուղում տանջվում է, չարչարանքով բետոն է անում, շենք է կառուցում, կամ պարզապես փողոց և զուգարան է մաքրում, որի արդյունքում էլ ինչ-որ գրոշներ է վաստակում։

Կուտակված գրոշները հավաքելով, մի քան ամիս սոված, անլվա, ծարավ, անօթևան մնալուց հետո, վերադառնում է հայրենիք:

Սիրելի հայրենիքում նրան սպասում են հարկային ծառայության կողմից ուղարկված ծանուցումները, որոնցով աշխատավորներին տեղեկացնում են, որ իրենք ահռելի գումարներ են պարտք հանրապետության պետական բյուջեին: Վրդովված և չարացած խոպանչները ճանապարհ փակել են փորձում, մարզպետի հետ գոռգոռալով փորձում են հասկանալ իրենց աշխատանքի արդյունքները գրպանելու այն միտումը, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում։

Իհարկե սա շատ վատ, անընդունելի, մտահոգիչ վիճակ է, անկասկած, մեր աջակցությունն ենք հայտնում մեր հայրենակիցներին, որոնք կոպեկների դիմաց աշխատելով, շենացնում են Ռուսաստանի դաշնությունը, բայց միևնույն ժամանակ հայտնաբերել ենք ռուս խոպանչների, որոնք պատերազմից, բանակային ծառայությունից փախել են և իրենց բիզնեսներում ծվարել են Հայաստանում:

Նրանց ոչ միայն դիմավորել են լավագույն կերպով, այլև նրանց հնարավորություն են տվել բյուջեից ստանալ ֆանտաստիկ աստղաբաշխական գումարներ, իսկ այդ գումարները ստանալուց հետո այդ անձինք հետ են ստացել Հայաստանի Հանրապետության բյուջե վճարած իրենց եկամտահարկի տոկոսը որոշ ամիսների համար և 50 %-ը մոտ 10 ամսվա համար:

Չե՞ք հավատում:

Ես էլ չէի հավատում մինչև հանդիպեցի ՀՀ կառավարության 399 Լ որոշմանը, որով ռուսական ծագում և աշխատակազմ ունեցող ընկերություններին նվիրվել էր մոտ 9 000 000 000 դրամ։ Որքանով է սա արդար, կամ նպատակահարմար, որքանով է սա ծառայում մեր երկրի շահերին դժվար է ասել:

Գնահատականները թողնում եմ ձեզ սիրելի հայրենակիցներ։

Կից ներկայացնում եմ ցուցակ, որտեղ ներառված են հանրապետության բյուջեից ֆինանսական օգնություն, դրամաշնորհ ստացած կազմակերպությունները, որոնցից ամենախոշորները ռուսական կապիտալ են ներկայացնում և ռուս IT վերաբնակիչներից բաղկացած անձնակազմ ունեն։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Հ.Գ.

Առաջին հայացքից ռուսամետ, բայց դե ֆակտո խորքային սուր հակառուսական քաղաքականություն է, ինչը դրսևորվում է պատերազմի ընթացքում դասալիքներին երկիրը լքելը խրախուսելու տեսքով:

Իսկ հնդիկների պահով խնդիրը հեռահար է, մեծ հոսքը՝ արդեն ընտանիքներով, անվերահսկելի ու անկառավարելի է:

Ընդ որում, չի բացառվում, որ արտագնա աշխատանքի, իսկ դե ֆակտո բնակություն հաստատելու են գալիս նաև հետախուզման մեջ գտնվող ծանր հանցագործներ ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ