Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Հերոսներ և պետություն

Հերոսներ և պետություն
22.02.2024 | 14:11

Միսաք Մանուշյանը Եղեռնից մազապուրծ եղած ու Ֆրանիսայում հաստատված մարդ էր, ով, ընդամենը 18 տարի ապրելով այդ օտար երկրում, այդ երկրի ազատության համար պարտիզանական պայքար մղեց ու պայքարեց մինչև վերջին շունչը։

Երեկ Միսաքի ոչ ծննդավայր, ոչ էլ հայրենիք համարվող երկրի իշխանությունները նրա ու կնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփեցին։ Միսաքը Ֆրանսիայի ազգային հերոս է։

Հայաստան, 21-րդ դար։ Սեփական հայրենիքի համար անձնազոհաբար կյանքները տված 18-20 տարեկան տղերքի վերջին հանգրվան Եռաբլուրը 4 տարի է չեն կարողանում սարքել, այդ տղերքի ծնողներին դատում են, այդ տղերքի ծնողների դեմ ատելության քարոզ է գնում պետական մակարդակով։

Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ Նիկոլի օրոք սեփական հայրենիքի պաշտպանության համար ընկածների հանդեպ «հարգանքի» մասին:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 1840

Մեկնաբանություններ