Հյուսիսային Կորեան դժգոհություն է հայտնել Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի վերջին համատեղ զորավարժությունների առիթով: «Ներկայիս իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները շարունակում է «զսպման» քողի տակ ինքնիշխան պետության դեմ միջուկային զենք կիրառելու փորձերը, ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ ԿԺԴՀ-ն օժտված լինի ավելի ռազմավարական և մահաբեր միջուկային զսպման միջոցներով, որոնք կարող են հուսալիորեն պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը »,- ասվում է ԿԺԴՀ ԱԳՆ հայտարարության մեջ։               
 

Մարդ փոխելով է ամեն ինչ փոխվում

Մարդ փոխելով է ամեն ինչ փոխվում
22.02.2024 | 12:06

Բոլոր պոպուլիստները ունեն մեկ հնարք՝ ասում են ցանկալին ու հաջողացնում են իրականացնել լրիվ հակառակը։

Բացառություն չի նաև Թրամփը, ով ասում է՝ Ամերիկան նորից հզոր կդարձնեմ։ Իրականում նրա իշխանության գալու դեպքում հնարավոր է Ամերիկան այլևս չլինի։ Բայց սովորական ամերիկացու համար ինչքան ականջահաճո է հնչում «Ամերիկան նորից հզոր կդարձնեմ» կոչը։ Ինչպես Լենինն էր ասում՝ հողը գյուղացուն, գործարանը՝ բանվորին, բայց իրականում ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը գյուղացուն ու բանվորին չհասան, փոխարենը, գյուղացին ու բանվորը ուղղակի սովի մատնվեցին։

Թրամփը նույնիսկ պատկերացում չունի ամերիկյան պետության տեսակի մասին, որը եթե չլինի համաշխարհային ուժի տիրակալը, ապա հաջորդիվ չի լինելու համաշխարային ֆինանսների տիրակալությունը։ Սրան հաջորդելու է համաշխարային տեխնոլոգիական տիրակալության անկումը։ Պատահական չի, որ, ըստ ամերիկյան օրենսդրության, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը պետք է ունենան առնվազն 11 ավիակիրային խմբավորումներ։ ԱՄՆ-ի հիմնադիրները ժառանգել էին բրիտանական կայսրության ավանդույթները, որոնց սկզբունքն էր՝ սկզբից ուժի միջոցով կարգ ու կանոն, նոր հետո տնտեսություն, առևտուր և մշակույթ։

Նայեք ոչ թե մարդկանց հայտարարություններին այլ գործերին։ Մեկը անընդհատ գոռում է «խաղաղություն», բայց շարունակաբար կործանարար պատերազմներ է բերում։ Հետո գոռում է «ինքնիշխանություն», բայց երկիրը թշնամու վասալն է դարձնում։

Թրամփի դեպքը նաև հերթական անգամ հերքում է հակաէլիկտարիստների այն կեղծ պնդումը, թե մարդ փոխելով բան չի փոխվում։ Տեսեք, թե ինչպես մեկ մարդը կարող է աշխարհի ամենինստիտուցիոնալ պետությունը վարի տալ։ Հենց մարդ փոխելով է ամեն ինչ փոխվում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ