ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իրավական վեճ, որը տեղ կգտնի քաղաքական հակազդեցության գործիքակազմում

Իրավական վեճ, որը տեղ կգտնի քաղաքական հակազդեցության գործիքակազմում
08.12.2023 | 07:11

Ակնհայտ է, որ խախտվում են տասնյակ հազարավոր հայերի իրավունքներ, քանի որ նրանց ապօրինի զրկում են ՀՀ քաղաքացիությունից: Ասում են՝ արի դիմում գրիր, որ քաղաքացի չես ու ստացիր, այսպես կոչված, փախստականի կարգավիճակ, որպեսզի ինչ-որ նպաստներից և այլնից կարողանաս օգտվել:

Արցախում բնակվող շատ հայեր ունեն նաև սեփական հող Հայաստանի տարածքում, քանի որ ՀՀ քաղաքացի են: Երբ նրանց ապօրինի զրկում են ՀՀ քաղաքացիությունից, ստացվում է, որ ապօրինի զրկում են նաև այդ հողի նկատմամբ սեփականության իրավունքից: Պարզ պատճառով, որ ՀՀ սահմանադրությունը նախատեսում է հողի նկատմամբ սեփականության իրավունք միայն ՀՀ քաղաքացիների համար:

Այս ապօրինությունների շարքի դեմն առնելու հարցում, կա՞ երկրում որևէ իրավապաշտպան կառույց, որ ասելիք ունի: Կա՞ որևէ ընդդիմադիր դիրքավորված կուսակցություն, հատկապես՝ ԱԺ-ում նստած, որ ասելիք ունի: Եթե չէ, բա ձեր բան ու գործն ի՞նչ է, էլ ինչպե՞ս եք դիմակայում Նիկոլի գործած ապօրինություններին:

Եթե Արցախի հայն իր նկատմամբ այս անիրավությունների մեջ մնացել է միայնակ, ապա պայքարելու մեկ ճանապարհ էլ կա: Դատական հայց ներկայացնել ընդդեմ կառավարության, այնուհետ, երբ կսպառվեն դատական պաշտպանության բոլոր միջոցները, ՀՀ սահմանադրության 169-րդ հոդվածի համապատասխան դրույթի համաձայն, դիմել ՀՀ սահմանադրական դատարան: Սա կառաջացնի նշանակալի իրավական վեճ, որն անպայման տեղ կգտնի նաև քաղաքական հակազդեցության գործիքակազմում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 5611

Մեկնաբանություններ