ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ապագա չկա ապագա և միջանցքի տնտեսական ապագան

Ապագա չկա ապագա և միջանցքի տնտեսական ապագան
16.10.2023 | 20:17

Իշխանական աթոռներին սոսնձված արարածները ցանկացած հարցի պատասխան տալիս, որպես կանոն, շեշտում են որ իրենց ընտրել է ժողովուրդը և իրենց ղեկավարած երկիրն ապագա ունի։

Իսկապես այդպես է և եթե այդպես է, ապա ի՛նչ տնտեսական ապագա է բերելու Ալիևի կողմից Սյունիքի վրա կարծես թե հնարավոր հարձակումը։

Նախօրոք ասեմ, որ քննելու ենք միայն մեկ ձեռնարկության աշխատանքի դադարեցման հնարավոր հետևանքը։

Խոսքը, իհարկե, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի մասին է։

Ի՞նչ պոտենցիալ ունի այս ձեռնարկությունը:

1. Այն Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցուցակում առաջինն է պետական բյուջե վճարված հարկերի բացարձակ թվերով։

2. Այն Հայաստանի Հանրապետության ընդհանուր արտահանման մոտ քսան տոկոսն է գոյացնում, այսինքն արտասահմանից ՀՀ եկող ամեն հինգերորդ դոլարը ԶՊՄԿ միջոցով է ստացվում։

3. Այն Հայաստանի Հանրապետության բանկերի խոշորագույն վարկառուն է։

4. Այն Հայաստանի Հանրապետության ամենաթանկ ձեռնարկությունն է։

Անկասկած պետք չէ բացատրել, որ շուրջ հինգ հազար աշխատակից ունեցող ձեռնարկության աշխատանքի հնարավոր դադարեցման պարագայում երկրի համար գոյանալու են կատաստրոֆիկ հետևանքներ։

Դրանց թվում նշենք մի քանիսը։

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կանգնելու է անպատկերացնելի չափի պակասորդի շեմին, որի հետևանքով իսկապես չեն կարող կատարվել աշխատավարձերի վճարումներ և սոցիալական պարտավորությունների սպասարկում, հատկապես դա շոշափելի կլինի թոշակների և նպաստների վճարման հարցում։ Կարճ և հասկանալի ասենք, որ մարդիկ փող և թոշակ չեն ստանալու և կսկսվեն ՀՀՇ ժամանակներում սովորական դարձած աշխատավարձ, թոշակների վճարման հետաձգումներ անորոշ ժամանակով։

2. Կոմբինատի աշխատանքի խաթարման պարագայում կդադարի Հայաստան արտարժույթի ներհոսքը, որի արդյունքում կսկսվի հիպերինֆլյացիա, և դրա դեմ պայքարի դուրս եկած ՀՀ կենտրոնական բանկը չի կարողանալու կատարել ինտերվենցիաներ արտարժույթի փոխարժեքը պահելու համար։ Այդ ամենի արդյունքում չվճարվող աշխատավարձի, թոշակի պայմաններում շեշտակի կթանկանան պարենային առաջին անհրաժեշտության ապրանքները։

3. Կոմբինատի աշխատանքի հնարավոր դադարի դեպքում կոմբինատը չի կարող ժամանակին վերադարձնել բանկերից ստացած վարկերը, հաշվարկված տոկոսները, որի արդյունքում ՀՀ բանկային բնագավառը կստանա ծանրագույն հարված, հետագա սնանկացումների հեռանկարով։

Նկարագրած հնարավոր զարգացումները սարսափ ժանրի ֆիլմերից չեն, բայց սարսափելի իրականության հնարավոր զարգացումներն են պարունակում իրենց մեջ։ Իրական վտանգի առաջ են հայտնվելու ընդհանրապես կառավարումը, ֆինանսները, սոցիալական ենթակառուցվածքները։ Սառնասրտորեն պետք է խոստովանել, որ նման մեկ խոշոր ձեռնարկություն Սոթքի տարածաշրջանում արդեն իսկ դադարեցրել է աշխատանքը վերը նկարագրած անվտանգային պատճառներով։

Ի՞նչ պետք է անել:

1. Պատասխան պահանջել ՀՀ կառավարության պատասխանատուներից և ԱԺ-ում ծվարած տնտեսական, քաղաքական պոռոտախոս պոպուլիստներից։

Հասկանալի է, սպասելի, որ այդ պատասխանատուները չունեն հարցի կանխատեսման սցենարներ, առաջացող մարտահրավերների լուծման կարողություններ և փորձելու են «ապագա կա ապագա» տխմար ոտանավորներով նորից խաբել ՀՀ քաղաքացիներին։

Սակայն սպասվող տնտեսական կոլապսը չի լինելու անհետևանք, այն քանդելու է բոլորի, այդ թվում իրենց օգտին քվեարկած ընտրողների տունն ու տնտեսությունը։

Ապագա չկա ապագա։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2291

Մեկնաբանություններ