ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այսօրվա իշխանութունն անում է այն, ինչ նրան թելադրում են տերերը

Այսօրվա իշխանութունն անում է այն, ինչ նրան թելադրում են տերերը
13.07.2023 | 21:02

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ամերիկյան այցը նվիրված է ԱՄՆ-ի ռազմաքաղաքական տիրույթում երկրի բացահայտ ընդգրկմանը, մինչ այժմ գործընթացը շարունակվում էր, բայց չեր գովազդվում։ Հիմա եկել է այն փուլը, որ Հայաստանն աշխարհին և առաջին հերթին Ռուսաստանին ներկայանա որպես իր հովանավորին միտումնավոր ընտրած ամերիկյան արբանյակ։

*Պետքարտուղարությունում Գրիգորյանը քննարկել է Արցախը Ադրբեջանին փոխանցելու և Մոսկվայի եռակողմ հայտարարությունները վերջնական թաղելու ուղղությամբ հետագա քայլերը։

*Պենտագոնը հայկական բանակն ու ռազմական կրթությունը տեղափոխում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, իհարկե, Հայաստանը չընդգրկելով ՆԱՏՕ-ի կազմում, չէ՞ որ Հարավային Կովկասում ուկրաինական սցենար է պատրաստվում:

*Էներգետիկայի նախարարությունում՝ ամերիկյան ընկերությունների մասնակցությունը Հայաստանի միջուկային նախագծերին:

*ԿՀՎ-ում (պետդեպարտամենտի մասնակցությամբ)՝ համատեղ հատուկ նախագծեր, ինչպիսիք են տեղեկատվական անվտանգության կենտրոնի բացումը և ազգային հետախուզական ծառայության ստեղծումը։

Այս կետերից յուրաքանչյուրը և բոլորը միասին ուղղակի սպառնալիք են ռուսական շահերին։

Հայաստանն արագորեն անցնում է Ռուսաստանի Դաշնության համար ոչ բարեկամ պետությունների կազմի մեջ:

Ամերիկայի հայկական ձայնին տված երկար հարցազրույցում Գրիգորյանն ուրվագծել է այն հիմնական քաղաքական շեշտադրումները, որոնք Բլինկենը տվել էր իրեն, եկեք կանգ առնենք մի քանիսի վրա:

*Նախ՝ Գրիգորյանն ասել է, որ «ԼՂ հակամարտությունը երբեք տարածքային չի եղել», ուստի, ասում են, բանակցողները տարվել են ոչ թե տարածքների մասին, այլ ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությամբ և իրավունքներով։ Այս նրբագեղ հնարքով ԱԽ քարտուղարը, այսպես ասած, զրոյացրեց 2020 թվականի հանձնումն ու տարածքային կորուստները, պատերազմի փոշին ու արյունը թոթափեց իր ձեռքերի վրայից և անցավ հայաթափման հաջորդ կետերին, Արցախի՝ միջազգային դիտորդական առաքելություն Բերձորի միջանցքում և Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին՝ միջազգային հանրության մասնակցությամբ։

*Երկրորդ՝ նա հերթական անգամ Բերձորի միջանցքում տեղի ունեցողի մեղքը բարդեց ՌԴ խաղաղապահների վրա. նա ասում է.

«Խաղաղապահների խնդիրն էր ապահովել ազատ տեղաշարժը Բերձորի միջանցքով, որը գոյություն չունի, հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարողանան իրենց գործառույթներն իրականացնել իրենց մանդատի շրջանակներում»։

Գրիգորյանը չմանրամասնեց, թե խաղաղապահների մանդատում որտեղ է գրված, որ զենքը ձեռքին պետք է կռվի Ադրբեջանի դեմ։

Այն ինչի համար բերվել է Նիկոլը, միանգամայն պարզ է՝ բոլոր թերությունները և վատ բաների մեղքը բարդել Ռուսաստանի Դաշնության վրա, ջերմ գրկել ԱՄՆ-ին և ստորագրել այն ամենը, ինչ պայմանավորվել են ԱՄՆ-ն ու Թուրքիան:

Այժմ այս զարգացումները պաշտոնապես ներկայացվել են Պուտինին, սպասենք թե ի՛նչ է լինելու մեզ հետ:

Ինչու՞ եմ ասում սպասենք, քանի որ Հայաստանը, ասել է` նրա այսօրվա իշխանութունը. վաղուց ձայնի իրավունք չունի, նա անում է այն, ինչ նրան թելադրում են տերերը:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ