ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՈՒժային պայքարում թույլերը տեղ չունեն

ՈՒժային պայքարում թույլերը տեղ չունեն
22.04.2023 | 21:15

Մեր` մինչև վերջ չմտածված, մակերեսային ու, ըստ էության, գավառական պատկերացումներն ու մոտեցումները մեր գոյության ֆունդամենտալ պրոբլեմների մասին, լրացուցիչ մեծ դժվարություններ են ստեղծում առանց այդ էլ կրիտիկական ներկա վիճակում։

Մեզ պակասում է իմաստությամբ և փորձով հարստացած հա'մ նալին, հա'մ մեխին խփելու արվեստն ու հավասարակշիռ քաղաքականությունը։

Հաճախ էլ, լինելով թույլ ու ազդեցությունից զուրկ, փորձում ենք որդեգրել ուժեղին հատուկ պահվածք, որն ուղեկցվում է անհիմն ու մեծադղորդ մտքերով ու հայտարարություններով, բայց առանց որևէ գործողության։

Մարդկային համակարգերի միջև ուժային բալանսը ներկայացնող վիճակի հավասարումների մեջ խոսքը շահերի ու կորուստների հավասարակշռության մասին 1։

Կախված այն բանից՝ հզորները զարգացման պոտենցիալ ունեն, թե չունեն, նրանք շահերի ու կորուստների բալանսի պրոբլեմին ունենում են տարբեր մոտեցումներ։

Եթե դու հզոր ես և ունես զարգացման մեծ պոտենցիալ ու աճի բարձր տեմպ, ապա կարող ես մրցակիցներին հաղթել խաղաղ ճանապարհներով, և շահն էլ դառնում է քո խաղաղ քաղաքականության հիմքը։

Եթե դու այդ առավելությունները չունես, իսկ մրցակիցն ունի, ապա դիմացինին հաղթելու ստրատեգիական գիծը դառնում է նրան առավելագույն կորուստ պատճառելը, որն էլ դառնում է տարվող ոչ խաղաղ քաղաքականության հիմք։

Նման ուժային պայքարում թույլերը տեղ չունեն, և միակ միջոցը, որով նրանք կարող են արևի տակ որևէ տեղի հավակնել, դա նրանց տքնաջան ու էֆեկտիվ աշխատանքն է, իսկ մեր դեպքում՝ նաև Սփյուռքի հետ լեզու գտնելը։

Պատահական չէր, որ Սովետի քանդվելուց հետո առաջին և հզոր հարվածը հասավ արդյունաբերությանը՝ իր անհաշիվ կորուստներով։

Մեր դեպքում՝ ԼՏՊ-ն, իր տգետ շրջապատի հետ միասին, հրաշալի կազմակերպեց մեզ կորստյան մատնելու պրոցեսը և հենց դրանով էլ կմտնի պատմության մեջ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2434

Մեկնաբանություններ