ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Թումանյանի որդեգիր Կարեն Դեմիրճյանի մայրը

Թումանյանի որդեգիր Կարեն Դեմիրճյանի մայրը
19.02.2023 | 10:18

Գաղթական փոքրիկներին որբանոցներում տեղավորելուց բացի Թումանյանն ու մանկատների աշխատակիցներն ակտիվորեն զբաղվում էին նաև որբերի որդեգրման հարցերով: Երկրում սով էր ու աղքատություն, սակայն շատ ընտանիքներ, միևնույն է, որդեգրում էին գաղթական երեխաներին:


Այդ երեխաների մեջ էր նաև Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը՝ սերված Վանի երևելի ընտանիքներից մեկից: Լուսնթագի ողջ ընտանիքին սպանել էին իր աչքի առջև, փրկվել էին միայն ինքն ու քույրը: Արդեն մանկատանը Լուսնթագը կորցրեց նաև քրոջը: Նրա համար ծնող դարձավ Թումանյանը, ընտանիք՝ բանաստեղծի կինն ու երեխաները: Լուսնթագի հետագա ողջ կյանքում, որպես ամենալուսավոր ու պայծառ հուշ, մնաց Թումանյանը: Նա այդպիսին մնաց իրեն հանդիպած բոլոր որբերի, յուրաքանչյուր մարդու կյանքում:


Սուսաննա Հովհաննիսյան («Պատմություններ Հովհաննես Թումանյանի կյանքից»)
Հրածին Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 12938

Մեկնաբանություններ