ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պատերազմի հիմնական ուղղությունը՝ Ջերմուկ. Վարուժան Գեղամյան

Պատերազմի հիմնական ուղղությունը՝ Ջերմուկ. Վարուժան Գեղամյան
15.09.2022 | 07:26

Ջերմուկ քաղաքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվում։
Քաղաքից տարհանվել են կանայք և երեխաները։


Փաստացի, այս պահին հայաթափված է նաև Հայաստանի գլխավոր հանգստավայր Ջերմուկը։
Բայց Ջերմուկի հնարավոր կորստով մենք ոչ միայն հերթական հայկական հողն ենք կորցնում։ Եթե Ադրբեջանին հաջողվեց գրավել նաև այս շրջանը, ապա Սյունիքը Հայաստանի մնացած հատվածից կտրելու համար կպահանջվեն շատ քիչ ջանքեր, քանի որ Ջերմուկը և հարակից գոտին գտնվում են Սյունիքի ու Վայոց Ձորի ամենանեղ հատվածում, որի երկու կողմերում թուրք-ադրբեջանական զորքն է (տե՛ս քարտեզը)։ Հաշվի առնելով, որ ինտենսիվ մարտեր են նաև հարևանությամբ գտնվող Իշխանասարի մերձակայքում, պատկերն ամբողջական է դառնում. թշնամին ցանկանում է կտրել Սյունիքն ու լիարժեք նվաճել այն։
Իսկ նույն ժամանակ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը չի դիմել ՀԱՊԿ անհրաժեշտ հոդվածով, չի դիմել Իրանին, չի հայտարարել պատերազմ։


Նոր ու ազգային կառավարություն է պետք, որը կարողանա իրավիճակին համահունչ լուծումներ տալ։ Հապաղելը կարող է արժենալ մեր վերջնական կործանում։

Դիտվել է՝ 7981

Մեկնաբանություններ