ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՔԾ-ն և ի­րա­վա­պահ այլ մար­մին­ները` ընդ­դի­մա­դիր­նե­րին ճն­շե­լու քա­ղա­քա­կան կեղ­տոտ գոր­ծիք

ՀՔԾ-ն և ի­րա­վա­պահ այլ մար­մին­ները` ընդ­դի­մա­դիր­նե­րին ճն­շե­լու քա­ղա­քա­կան կեղ­տոտ գոր­ծիք
15.12.2020 | 01:14

ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյու­նը (ՀՔԾ), ինչ­պես և Հա­յաս­տա­նի այլ ի­րա­վա­պահ մար­մին­ներ հա­ճախ ա­ռաջ­նորդ­վե­լով եր­կա­կի ստան­դարտ­նե­րով, մի շարք դեպ­քե­րում կույր կամ խուլ ձևա­նա­լով, ան­տե­սել են ԶԼՄ-նե­րում հրա­պա­րակ­ված հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին հա­ղոր­դում­նե­րը:

Դրսևո­րե­լով հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյուն ու չձեռ­նար­կե­լով ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քից բխող հա­մա­պա­տաս­խան մի­ջո­ցա­ռում­ներ, կոպ­տո­րեն խախ­տե­լով նշ­ված օ­րենս­գր­քի, իսկ այլ ա­ռում­նե­րով նաև ՀՀ վա­վե­րաց­րած մի­ջազ­գա­յին հա­մա­պա­տաս­խան կոն­վեն­ցիա­նե­րի, ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան և օ­րեն­սդ­րու­թյան պա­հանջ­նե­րը, նրանք, ցա­վոք, վե­րած­վել են օր­վա իշ­խա­նու­թյան, ա­վե­լի ո­րո­շա­կի` ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող, պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյուն կա­տա­րած Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու նրա ներ­կա­յիս հան­ցա­վոր վար­չախմ­բի քա­ղա­քա­կան կեղ­տոտ գոր­ծի­քի: Ի դեպ, վե­րոն­շյա­լի, այդ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի` քա­ղա­քա­կան պոռ­նի­կի վե­րած­ված լի­նե­լու մա­սին մեկ ան­գամ չէ, որ հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րել եմ:

ՀՔԾ-ի նպա­տակ­նե­րից մեկն ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի նկատ­մամբ քրեա­կան հե­տապն­դում­ներ նա­խա­ձեռ­նե­լով, քրեա­կան գոր­ծեր հա­րու­ցե­լով, նրանց ճն­շե­լը, լռեց­նե­լը, պատ­ժելն է, դրա­նով նաև անհ­նա­զանդ­նե­րից այ­լոց, այս­պես ա­սած, դաս տա­լը և ա­հա­բե­կե­լը: Չի՛ ստաց­վե­լու, իսկ այ­սօր­վա ի­րենց ան­գոր­ծու­թյան, օ­րի­նա­խախ­տում­նե­րի հա­մար մոտ ա­պա­գա­յում մեկ առ մեկ պա­տաս­խան են տա­լու:

ՀՔԾ-ն ս. թ. դեկ­տեմ­բե­րի 11-ին իր կայ­քում տե­ղե­կու­թյուն, հրա­պա­րա­կեց, ըստ ո­րի, «Գառ­նիկ Ի­սա­ղու­լյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյու­նում հա­րուց­վել է քրեա­կան գործ` սուտ մատ­նու­թյան դեպ­քի առ­թիվ»: ՀՔԾ-ի տե­ղե­կատ­վու­թյան մեջ նշ­ված է.

««Հա­յե­լի» մա­մու­լի ա­կում­բում հրա­վիր­ված ա­սու­լի­սի ժա­մա­նակ «Ազ­գա­յին անվ­տան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Գառ­նիկ Ի­սա­ղու­լյա­նը հայ­տա­րա­րել էր, որ ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան նախ­կին տնօ­րեն Ար­գիշ­տի Քյա­րա­մյանն իր նշա­նա­կած անձ­նագ­րա­յին բա­ժան­մուն­քի պե­տե­րի մի­ջո­ցով հայ­կա­կան անձ­նագ­րեր է բա­ժա­նել ազ­գու­թյամբ ադր­բե­ջան­ցի­նե­րի, ինչ­պես նաև հայտ­նել էր, թե 2018 թ. ՀՀ-ում ի­րա­կա­նաց­ված հե­ղա­փո­խու­թյան հա­մար Նի­կոլ Փա­շի­նյա­նը և նրա թի­մա­կից­նե­րը թուր­քե­րից և ադր­բե­ջան­ցի­նե­րից 48 մի­լիոն դո­լար են ստա­ցել, ո­րի վե­րա­բե­րյալ իբր ՀՀ ԱԱԾ-ում նյու­թեր են նա­խա­պատ­րաստ­վել և քրեա­կան գործ է հա­րուց­վել:

Գ. Ի­սա­ղու­լյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյու­նում նյու­թե­րի նա­խա­պատ­րաստ­ման ըն­թաց­քում վե­րը նշ­ված հան­գա­մանք­նե­րը հերք­վել են, և 2020 թ. դեկ­տեմ­բե­րի 4-ին քն­նի­չի կող­մից ո­րո­շում է կա­յաց­վել քրեա­կան գործ հա­րու­ցե­լը մեր­ժե­լու մա­սին` հան­ցա­գոր­ծու­թյան դեպ­քի բա­ցա­կա­յու­թյան հիմ­քով:

Նկա­տի ու­նե­նա­լով, որ նյու­թե­րի նա­խա­պատ­րաստ­ման ըն­թաց­քում հայտ­նա­բեր­վել են ա­ռերևույթ սուտ մատ­նու­թյուն կա­տա­րե­լու հատ­կա­նիշ­ներ, ուս­տի դեպ­քի առ­թիվ ՀՀ հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյու­նում հա­րուց­վել է քրեա­կան գործ` ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 333-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով:

Ծա­նու­ցում. են­թադ­րյալ հան­ցան­քի մեջ կաս­կած­վո­ղը կամ մե­ղադր­վո­ղը հա­մար­վում է ան­մեղ, քա­նի դեռ նրա մե­ղա­վո­րու­թյունն ա­պա­ցուց­ված չէ ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քով սահ­ման­ված կար­գով դա­տա­րա­նի` օ­րի­նա­կան ու­ժի մեջ մտած դա­տավճ­ռով»:

Լավ, մի պահ ըն­դու­նենք, թե ԱԱԾ-ում նյու­թեր չեն նա­խա­պատ­րաստ­վել և քրեա­կան գործ չի հա­րուց­վել, այ­սինքն` Ի­սա­ղու­լյանն այս ա­ռու­մով ա­պա­տե­ղե­կու­թյուն է հրա­պա­րա­կել, բա մնա­ցա՞­ծը… Ան­կախ ան­ձից, ցան­կա­ցա­ծի հայ­տա­րա­րու­թյու­նում ե­թե կան ա­ռերևույթ սուտ մատ­նու­թյուն կա­տա­րե­լու հատ­կա­նիշ­ներ, պետք է քրեա­կան գործ հա­րուց­վի, սա­կայն տվյալ դեպ­քում խն­դիր­նե­րից մեկն այն է, թե ինչ­պե՞ս են այդ հատ­կա­նիշ­նե­րը քն­նի­չի հա­մար կարճ ժամ­կե­տում ա­ռերևույթ դար­ձել…

Ի՞նչ է, քն­նի­չը մի շարք անձ­նագ­րա­յին բա­ժան­մունք­նե­րի պե­տե­րի մի­ջո­ցով հայ­կա­կան անձ­նագ­րեր ստա­ցած 1400 ան­ձանց ինք­նու­թյու­նը մոտ 2 շա­բա­թում ստու­գել է ու պար­զել, որ նրանք ադր­բե­ջան­ցի չե՞ն… Ի­հար­կե ո՛չ: Քն­նի­չը պար­զա­պես դա չէր կա­րող ա­նել, ընդ ո­րում, ոչ միայն ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով (օ­րա­կան մոտ 100 ան­ձի ինք­նու­թյու­նը պար­զե­լով), այլև այն պարզ պատ­ճա­ռով, որ Գառ­նիկ Ի­սա­ղու­լյա­նը չի հրա­պա­րա­կել այն անձ­նագ­րա­յին բա­ժան­մունք­նե­րի պե­տե­րի ա­նուն-ազ­գա­նուն­նե­րը, ո­րոնց, ըստ Ի­սա­ղու­լյա­նի, փաս­տա­ցի նշա­նա­կել է այն ժա­մա­նակ ՀՀ ԱԱԾ տնօ­րեն Ար­գիշ­տի Քյա­րա­մյա­նը (հաս­կա­նա­լի է, դրա ի­րա­վուն­քը չու­նե­նա­լով): Թե՞ քն­նի­չը Ար­գիշ­տի Քյա­րա­մյա­նին է հարց­րել` ար­դյոք ե­ղե՞լ է նման բան, ու նա էլ, ա­սենք, «մա­մա­յի արևով» երդ­վե­լով, քն­նի­չին հա­վա­տաց­րել է, որ նման բան չի ե­ղել, Ի­սա­ղու­լյա­նը ստում է:

Ե­թե Ար­գիշ­տի Քյա­րա­մյա­նը քն­նի­չին ցուց­մունք է տվել, որ ին­քը պաշ­տո­նեա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նա­զանց­մամբ անձ­նագ­րա­յին բա­ժան­մունք­նե­րի պե­տեր է նշա­նա­կել, քն­նիչն էլ ար­դեն ի­մա­նա­լով, թե խոսքն ում մա­սին է, կա­րո­ղա­ցել է օր­վա ըն­թաց­քում մոտ 100 ան­ձի ինք­նու­թյուն պար­զել, ա­պա հա­լալ է նրան, այս մա­սով հարց չկա: Բայց սոսկ այս մա­սով…

Ինչ­պես ակն­հայտ է, ՀՔԾ-ն հի­շյալ անձ­նագ­րե­րի հետ կապ­ված տե­ղե­կատ­վու­թյու­նից բա­ցի, ա­ռերևույթ սուտ մատ­նու­թյան հատ­կա­նիշ­ներ է տե­սել նաև «Հա­յե­լի» մա­մու­լի ա­կում­բում նո­յեմ­բե­րի 23-ին Ի­սա­ղու­լյա­նի հրա­պա­րա­կած միայն այն տե­ղե­կատ­վու­թյան մեջ, որ Փա­շի­նյա­նը 2018 թ, հե­ղա­փո­խու­թյու­նը (ի­րա­կա­նում` հե­ղաշր­ջու­մը.- Ա. Հ.) կա­տա­րել է 48 մլն դո­լար ադր­բե­ջա­նա­կան փո­ղե­րով` ստաց­ված Վրաս­տա­նում ԱՄՆ-ի դես­պա­նա­տան մի­ջո­ցով:

Ըստ Ի­սա­ղու­լյա­նի, Վրաս­տա­նում ա­մե­րի­կյան դես­պա­նատ­նից այդ փո­ղե­րը Հա­յաս­տան են ներկ­րել հիմ­նա­կա­նում Ար­մեն Գրի­գո­րյա­նը (այժմ` ՀՀ անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղար), Լի­լիթ Մա­կուն­ցը (այ­սօր ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րը), ին­քը` Նի­կոլ Փա­շի­նյա­նը, նրա կի­նը` Ան­նա Հա­կո­բյա­նը, Ար­մե­նու­հի Ղա­զա­րյա­նը (այժմ` ԱԺ պատ­գա­մա­վոր), Ստյո­պա Սա­ֆա­րյա­նը (այժմ` Հան­րա­յին խոր­հր­դի նա­խա­գահ), Ա­սյա Խա­չատ­րյա­նը:

Ե­թե վե­րոն­շյալ քրեա­կան գոր­ծը չկարճ­վի ու հաս­նի դա­տա­րան (ի դեպ, այդ ժա­մա­նակ դժ­վար թե ներ­կա­յիս վար­չա­խում­բը լի­նի…), ա­պա քն­նի­չը կամ ՀՔԾ-ն ստիպ­ված են լի­նե­լու պա­տաս­խա­նել հետևյալ հար­ցե­րին` վե­րոն­շյալ ան­ձինք 2017-2018 թթ. ըն­թաց­քում չե՞ն ե­ղել Վրաս­տա­նում ԱՄՆ-ի դես­պա­նա­տա­նը: Քն­նի­չը կամ ՀՔԾ-ն ար­դյոք պար­զե՞լ են այդ հար­ցը, և ե­թե ա­յո, ինչ­պե՞ս: Հի­շյալ ան­ձանց հար­ցաքն­նե­լո՞վ, Վրաս­տա­նում ԱՄՆ-ի դես­պա­նա­տա­նը հար­ցում կա­տա­րե­լո՞վ: Ե­թե ա­յո, ա­պա սոսկ այդ մի­ջոց­նե­րով ի­րա­կա­նու­թյու­նը պար­զե­լը կա­րե­լի է հա­մա­րել զա­վեշ­տի ժան­րին պատ­կա­նող, ծաղ­րու­ծա­նակ քն­նու­թյան շա­հե­րի նկատ­մամբ, ուղ­ղա­կի խայ­տա­ռա­կու­թյուն:

Ա­վե­լին, ՀՔԾ-ի կող­մից Ի­սա­ղու­լյա­նի նկատ­մամբ քրեա­կա­նի վե­րա­ծած քա­ղա­քա­կան հե­տապ­նդ­ման մի­տու­մը տե­ղե­կատ­վու­թյան գո­նե այս մա­սով ակն­հայտ է: Տվյալ մա­սով ընդ­հան­րա­պես խոսք չի կա­րող լի­նել «Ազ­գա­յին անվ­տան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գա­հի կող­մից սուտ մատ­նու­թյուն կա­տա­րե­լու մա­սին, քա­նի որ պա­տաս­խա­նե­լով ա­սու­լի­սը վա­րո­ղի հար­ցին, Գառ­նիկ Ի­սա­ղու­լյա­նը հաս­տա­տել է, որ ին­քը խո­սում է նաև Անդ­րա­նիկ Հով­հան­նի­սյա­նի բա­ցա­հայ­տում­նե­րի մա­սին, ում ար­տաք­սե­ցին Հա­յաս­տա­նից, այ­սինքն` թեև մի փոքր ուշ, բայց, որ­պես վե­րոն­շյալ տե­ղե­կատ­վու­թյան աղ­բյուր, հս­տակ հղում է կա­տա­րել Անդ­րա­նիկ Հով­հան­նի­սյա­նի, նրա հրա­պա­րա­կած ու մինչ ա­սու­լի­սը պաշ­տո­նա­պես չհերք­ված տե­ղե­կատ­վու­թյան վրա:

Նկա­տի ու­նե­նա­լով Անդ­րա­նիկ Հով­հան­նի­սյա­նին, նույն ա­սու­լի­սում Ի­սա­ղու­լյանն ա­սել է. «…փոր­ձել էին ներգ­րա­վել էդ ստոր խա­ղի մեջ։ Այ­սինքն` 48 մի­լիոն դո­լար` ադր­բե­ջա­նա­կան փո­ղեր, Վրաս­տա­նի ա­մե­րի­կյան դես­պա­նա­տան մի­ջո­ցով տե­ղա­փոխ­վեց Հա­յաս­տան` հե­ղա­փո­խու­թյուն ա­նե­լու, հենց այդ փո­ղե­րով էլ կա­տար­վեց հե­ղա­փո­խու­թյու­նը, իսկ մինչև Նի­կո­լը քայ­լում էր, ա­մե­րի­կյան դես­պա­նա­տան մոտ 1000 աշ­խա­տա­կից, դեռ ա­վե­լին, և շատ-շա­տե­րը Հա­յաս­տա­նում զբաղ­ված էին հա­տուկ խմ­բե­րի ձևա­վոր­մամբ, որ Նի­կո­լի քա­ղաք հաս­նե­լուն պես, սկ­սեն այդ խմ­բերն աշ­խա­տեց­նել: Դրա մա­սին բազ­մա­թիվ հա­ղոր­դում­ներ են ե­ղել, Անդ­րա­նիկ Հով­հան­նի­սյա­նին ար­տաք­սե­ցին դրա հա­մար: Է­լի գաղտ­նիք­ներ կան, որ, ցա­վոք սր­տի, դեռ պե­տա­կան են, չեն կա­րող բա­ցա­հայտ­վել: Դրանց մա­սին շատ լավ ի­մա­ցել է Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րե­նի տե­ղա­կալ Ստե­փան Սու­րե­նի Մել­քո­նյա­նը, դրա մա­սին ի­մա­ցել է 3-րդ գլ­խա­վոր վար­չու­թյան պետ Շա­հու­մյա­նը, ո­րին նույն­պես գոր­ծից հա­նե­ցին, պրո­ֆե­սիո­նալ մարդ, բայց հաս­կա­նա­լի է, որ այդ մար­դիկ ի­մա­նա­լով հան­դերձ, ո­չինչ ա­նել չէին կա­րող, ո­րով­հետև այդ ա­մեն ին­չի գլ­խին կանգ­նած էր ին­քը` Նի­կոլ Փա­շի­նյա­նը»:

Վե­րոն­շյալ և այլ ա­սու­լիս­նե­րում, հար­ցազ­րույց­նե­րում Ի­սա­ղու­լյա­նը հայտ­նել է նաև բազ­մա­թիվ այլ տե­ղե­կու­թյուն­ներ, ո­րոն­ցով ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, այլ ի­րա­վա­պահ մար­մին­ներ պար­տա­վոր էին ու պար­տա­վոր են զբաղ­վել: Հեր­քե­լով կամ սուտ մատ­նու­թյան հատ­կա­նիշ­ներ հայտ­նա­բե­րե­լով միայն վե­րոն­շյալ եր­կու տե­ղե­կու­թյուն­նե­րի հրա­պա­րակ­ման մեջ, ստաց­վում է, որ ՀՔԾ-ն Ի­սա­ղու­լյա­նի հրա­պա­րա­կած մյուս տե­ղե­կու­թյուն­նե­րը սուտ մատ­նու­թյուն չի հա­մա­րում, ըստ էու­թյան, դրանք չի հեր­քում, իսկ ե­թե սուտ մատ­նու­թյուն չի հա­մա­րում, հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին Ի­սա­ղու­լյա­նի հրա­պա­րա­կա­յին հա­ղոր­դում­նե­րի կա­պակ­ցու­թյամբ ին­չու՞ նույն ՀՔԾ-ում կամ ի­րա­վա­պահ այլ մար­մին­նե­րում քրեա­կան գոր­ծեր չեն հա­րուց­վել: ՀՔԾ-ն ու հա­մա­պա­տաս­խան մյուս մար­մին­նե­րը կա­րո՞ղ են պա­տաս­խա­նել այս հար­ցին:

Օ­րի­նակ, ԱԱԾ-ն կա­րո՞ղ է պա­տաս­խա­նել, թե տվյալ ա­սու­լի­սի ըն­թաց­քում Ի­սա­ղու­լյա­նի ոչ թե «ներ­կա­յաց­ված դի­տար­կում­նե­րի», ինչ­պես իր կայ­քում է պաշ­տո­նա­պես հրա­պա­րա­կել այլ հրա­պա­րա­կած տե­ղե­կու­թյուն­նե­րի կա­պակ­ցու­թյամբ ին­չու՞ է իր սր­բա­զան պար­տա­կա­նու­թյան կա­տա­րումն ի­րե­նից գլ­խա­ռադ ա­նե­լով, 2020 թ. նո­յեմ­բե­րի 25-ին դի­մել է ՀՀ դա­տա­խա­զու­թյուն, երբ, ՀՀ քրեա­կան դա­տա­վա­րու­թյան օ­րենս­գր­քի 190-րդ հոդ­վա­ծով սահ­ման­ված կար­գով, Ի­սա­ղու­լյա­նի հրա­պա­րա­կած տե­ղե­կու­թյուն­նե­րով հենց իր քնն­չա­կան ստո­րա­բա­ժա­նու­մը, դրա քն­նի­չը կամ քն­նիչ­նե­րը պետք է զբաղ­վեին:

Հի­շեց­նենք, որ ըստ նույն ա­սու­լի­սում Գառ­նիկ Ի­սա­ղու­լյա­նի հրա­պա­րա­կած տե­ղե­կատ­վու­թյան, իր դեմ Ա­սյա Խա­չատ­րյա­նի հայ­ցով տա­րիու­կես տևած դա­տա­վա­րու­թյան ըն­թաց­քում կա­տար­վել են բազ­մա­թիվ բա­ցա­հայ­տում­ներ. թե «ինչ­պես է Ա­սյա Խա­չատ­րյա­նը կապ­ված ադր­բե­ջա­նա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հետ, քա­նի ան­գամ է ե­ղել Բաք­վում, և դա ե­ղել է Դա­վիթ Սա­նա­սա­րյան, Ար­մեն Գրի­գո­րյան, Նի­կոլ Փա­շի­նյան կապն ու­ղիղ Բաք­վի հետ` Ա­սյա Խա­չատ­րյա­նի մի­ջո­ցով»:

Հի­շյալ ա­սու­լի­սում Գառ­նիկ Ի­սա­ղու­լյա­նը հայ­տա­րա­րել է նաև Նի­կոլ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ հա­յոց պատ­մու­թյան մեջ ա­մե­նա­մեծ, կազ­մա­կերպ­ված, խմ­բա­կա­յին դա­վա­ճա­նու­թյան մա­սին, պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան, ին­չը հրա­պա­րակ­վել է բազ­մա­թիվ ԶԼՄ-նե­րում և հան­դի­սա­նում է ԶԼՄ-ում հա­ղոր­դում հան­ցա­գոր­ծու­թյան (տվյալ դեպ­քում` պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան) մա­սին: Սա­կայն այդ կա­պակ­ցու­թյամբ ինչ­պես ԱԱԾ-ում, այն­պես էլ ՀՔԾ-ում ո­րո­շում չի կա­յաց­վել քրեա­կան գործ հա­րու­ցե­լու կամ քրեա­կան գոր­ծի հա­րու­ցու­մը մեր­ժե­լու վե­րա­բե­րյալ:

Դար­ձյալ նույն ա­սու­լի­սում Ի­սա­ղու­լյանն ա­սել է նաև. «Ո՞վ է հրա­ման տվել Շու­շիից զոր­քե­րին նա­հան­ջել, և ին­չու՞ Ստե­փա­նա­կեր­տի մա­տույց­նե­րի մոտ կանգ­նած մեր զոր­քին նա­խօ­րոք չի զգու­շաց­վել, որ նա­հան­ջող­նե­րը ոչ թե ա­զե­րի­ներն են, ո­րոնք հար­ձակ­վում են Ստե­փա­նա­կեր­տի վրա, այլ մե­րոնք են, ո­րոնց հրա­մայ­ված է Շու­շիից նա­հան­ջել: Մի­մյանց վրա կրա­կե­լուց ու­նե­ցել ենք բա­վա­կան մեծ թվով զո­հեր, այ­սինքն` հա­յե­րը կրա­կել են հա­յե­րի վրա», «Մարդ­կանց հա­վա­քել, բայց հե­տո հա­տուկ թույլ չեն տվել, որ գնան ճա­կատ, ին­չու՞ են Խա­չա­տու­րո­վին մեր­ժել, որ թի­կուն­քից կտ­րի ադր­բե­ջան­ցի­նե­րի հար­ձա­կու­մը»:

Ի­սա­ղու­լյա­նը հայտ­նել է նաև Հադ­րու­թում` մեր զի­նու­ժի թի­կուն­քում, Նա­խիջևա­նից Քա­ջա­րա­նով (ՀՀ տա­րած­քով) թշ­նա­մու 400-հո­գա­նոց խմ­բի հայ­տն­վե­լու մա­սին, ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն ին­չու՞ են լռում նաև այս կա­պակ­ցու­թյամբ: Դեռ շատ բան կա գրե­լու, բայց ա­ռայժմ` այս­քա­նը: Սսկ­վե­լու փո­խա­րեն դեռ քրեա­կան գո՞րծ են հա­րու­ցում… Օ­րեն­քի առջև պա­տաս­խան են տա­լու:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 28042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ