ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ՍԴ-ն ստացել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը

ՍԴ-ն ստացել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը
26.11.2020 | 21:58

ՍԴ-ն ստացել է Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը՝ տեղեկացնում են ՍԴ-ից: Որպես դիմումի փաստական հիմք նշվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020-ի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և դրան կից փաստաթղթերը։

ՍԴ աշխատակազմի փոխանցմամբ` ներկայումս ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։

Դիտվել է՝ 3081

Մեկնաբանություններ