ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը՝ հիմնվելով նաև ՄԻՊ-ի ապացույցների վրա

ՄԱԿ-ի վարձկանների հարցով խումբն արձանագրել է Արցախում նրանց օգտագործման փաստը՝ հիմնվելով նաև ՄԻՊ-ի ապացույցների վրա
17.11.2020 | 14:37

ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը նոյեմբերի 11-ին հայտարարություն է տարածել, որով մտահոգություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստի վերաբերյալ և կոչ արել անհապաղ հեռացնել նրանց:

Հայտարարությունում տեղ են գտել պնդումներ, որոնք ավելի վաղ աշխատանքային խմբին ներկայացրել էր Պաշտպանը։ Հոկտեմբերի 3-ից սկսած ՄԱԿ-ի աշխատանքային խմբին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 4 դիմում, որով վերլուծվել և ՄԱԿ են ուղարկվել ապացույցներ վարձկանների հավաքագրման, տեղափոխման և վարձատրության հարցերի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է պաշտոնական հաստատում, որ իր դիմումներին տվել է առանձին ընթացք:


ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը մտահոգիչ է համարել Թուրքիայի ենթադրյալ դերը Սիրիայից Ադրբեջան զինված խմբավորումներ ուղարկելու մասին փաստերը։ Մասնավորապես, ահաբեկիչներն Ադրբեջան են մեկնել շահույթ ստանալու նպատակով՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր տնտեսական իրավիճակը: Հաղորդվում է, որ մահվան դեպքում նրանց հարազատներին խոստացվել է ֆինանսական փոխհատուցում և Թուրքիայի քաղաքացիություն: Ավելին, արձանագրել է, որ Ադրբեջան տեղափոխված սիրիացի գրոհայինները հավանաբար առնչություն ունեն զինված այն խմբերի և անհատների հետ, որոնք մեղադրվում են Սիրիայի հակամարտության ընթացքում ռազմական հանցագործություններ և մարդու իրավունքների լուրջ խախտումներ կատարելու մեջ, ինչն անհնարին է դարձնում պատժելիությունն ու ռիսկեր ստեղծում միջազգային իրավունքի խախտումների համար։ Աշխատանքային խումբը կոչ է արել աջակցող պետություններին, անմիջապես դուրս բերել վարձկաններին և մասնակցություն չունենալ վարձկանների հետագա հավաքագրմանը, ֆինանսավորմանը և տեղափոխմանը։


Աշխատանքային խմբի փորձագետները վերոհիշյալ պնդումների վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցել են անմիջապես Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել են Սիրիայի Արաբական Հանրապետությանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում միջազգային մարմինների հետ անհատական աշխատանքները՝ հասնելու համար արձանագրմանը, որ վարձկան ահաբեկիչները կատարել են պատերազմական հանցագործություններ ու դաժանություններ:

Դիտվել է՝ 4609

Մեկնաբանություններ