ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ԵՄ-ն դատապարտում է հրադադարի խախտումը և խաղաղ բնակիչների թիրախավորումը

ԵՄ-ն դատապարտում է հրադադարի խախտումը և խաղաղ բնակիչների թիրախավորումը
19.10.2020 | 12:49

ԵՄ-ն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնեցումից հետո ռազմական գործողությունների շարունակումը:

«Հրադադարը պետք է լինի առանց պայմանների, և պետք է երկու կողմերը պահպանեն»,- ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Ես հեռախոսով այսօր զրուցել եմ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ` նպատակ ունենալով հասցնել նրանց այն, որ հրադադարը պետք է պահպանել: Ընդգծել եմ նաև, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել գրոհները խաղաղ բնակչության վրա»,- ասել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Դիտվել է՝ 3067

Մեկնաբանություններ