ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հե՜յ, հեղափոխություն, ո՞ւր մնացիր

Հե՜յ, հեղափոխություն, ո՞ւր մնացիր
11.11.2014 | 15:15

ՀՀ նախագահը կառավարությանն առաջարկել է վերանայել եռյակի 12 կետից բաղկացած փաթեթը:

«… Ճիշտ կլինի և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»,- ասել է Սերժ Սարգսյանը երեկ՝ պատասխանելով լրատվակայքերից մեկի հարցին: Այսօր ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանն ասել է, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելու ճանապարհին Ռուսաստանին դուր չի գա, եթե մեր երկրում անկայունություն լինի, որը, ըստ Զոհրաբյանի, կնշանակի, որ «ԵԱՏՄ-ում են այդ ցնցումները, ինչի համար Ռուսաստանում գլուխ չեն շոյում»: Զոհրաբյանը չի հերքել ենթադրությունը, թե կառավարությանն ուղղված Սերժ Սարգսյանի առաջարկը կարող է կապված լինել Ռուսաստանի ցանկությունների հետ: «Մենք այս դեպքում պետք է խորհրդակցենք ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ»,- ասել է ՀՀԿ փոխնախագահը: Պատգամավորը նկատել է, թե այսօր հեղափոխությունների ժամանակը չէ:
Ըստ ամենայնի՝ ոչիշխանականների 12 -կետանոց փաթեթի վերանայման առաջարկությունն իսկապես կապված է Ռուսաստանի ցանկությունների հետ: Հայաստանում հնարավոր անկայունությունը կարող է վարակիչ լինել ԵԱՏՄ մյուս երկրների համար՝ խիստ անցանկալի հետևանքներով այդ երկրների գործող վարչակարգերի համար: Ի դեպ, Զոհրաբյանը նաև հաստատել է լուրերը Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ: Չարժե նույնիսկ ենթադրություններով տարվել, թե ինչ են խոսել Սարգսյանն ու Ծառուկյանը: Միայն վերջին երկու օրերի ԲՀԿ-ՀԱԿ «փոխհրաձգությունը» ավելի քան խոսուն է: Թեև նկատենք, որ մինչ այդ էլ ԲՀԿ-ն տոգորված չէր հեղափոխական տրամադրություններով, և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը պետք է որ ընդամենը վերահաստատած լինի իր մայդանամերժ դիրքորոշումը: Եթե ասվածին հավելենք նաև եռյակի մյուս ուժի՝ ՀԱԿ-ի դիրքորոշոււմը ԵԱՏՄ-ի վերաբերյալ, կարող ենք ասել, որ հեղափոխությունը դեռ երկար չի «թակի» Հայաստանի ներքաղաքական «դարպասները»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 10940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ