ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գյումրու ռուսական ռազմակայանը նախընտրելի ԶԼՄ-ներ ունի՞

Գյումրու ռուսական ռազմակայանը նախընտրելի ԶԼՄ-ներ ունի՞
07.11.2014 | 16:23

Այսօր Գյումրիում, ռուսական ռազմակայանի «Մեծ ամրոց» թաղամասում բացվել են Միխայիլ Կալաշնիկովի արձանը և ռազմաբազայի թանգարանը: Ըստ որոշ լրատվակայքերի հրապարակումների՝ միջոցառմանը ռազմակայանի ղեկավարությունը լրագրողներին հրավիրել է ընտրողաբար: Ինչպես հայտնի է, տարածքը, ուր տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը, Հայաստանն անհատույց օգտագործման է տրամադրել ռուսական կողմին: Սրանով հանդերձ՝ ռազմակայանի իրավունքն է որոշելու, թե ում կհրավիրեն իրենց միջոցառմանը և ում կանտեսեն: Սակայն ռազմակայանը գտնվում է Հայաստանի տարածքում: Արձանի բացմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարը և Գյումրու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: ՈՒրեմն՝ պատշաճության սահմաններն այս կամ այն չափով պահպանվել են: Իշխանության մասով: Իսկ ԶԼՄ-ների նկատմամբ ցուցաբերված ընտրողական վերաբերմունքը նույնիսկ մեկնաբանությունների կարիք չի զգում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 10821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ