ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԲՀԿ-ի «վազքը» ավելի կարճ կլինի, քան ենթադրվում էր

ԲՀԿ-ի «վազքը» ավելի կարճ կլինի, քան ենթադրվում էր
29.10.2014 | 15:51

«Այս քաղաքական օրակարգի անկյունաքարը, այո, արտահերթ խորհրդարանական ընտրությունն է»,- ասել է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ում կուսակցությունը մաս է կազմում մի դաշինքի, որը մինչև վերջերս հայտարարում էր, թե շարժում է սկսել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով:
Ոչիշխանական եռյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ինչ վերաբերում է տակտիկային, այն է` մեր հետագա գործողությունների բնույթին, քայլերի հերթագայությանը և միջոցառումների ժամանակացույցին, ապա դա հանրային քննարկման առարկա չի կարող դառնալ։ Եթե չեմ սխալվում, ես մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ երբ տակտիկան բացահայտվում է, այդ պահից այն դադարում է տակտիկա լինել»։ Թե ինչ կա Լևոն Տեր-Պետրոսյանի մտքում կամ ինչ չէր ցանկանա նա բացահայտել, այլ հարց է, բայց որ իշխանամետ օլիգարխի կուսակցության անդամը դա անում է յուրովի և, անշուշտ, ելնելով յուր կուսակցության դիրքորոշման ակունքներից, բավականին ակնառու է: Մելքումյանի հայտարարությամբ ավելի քան պարզ է դառնում, որ եռյակի մաս կազմող երեք ուժերից մեկն առնվազն Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում-պահանջելու: ԲՀԿ-ն դա չի էլ թաքցրել: Թերևս փորձեր արել է, սակայն իրականությունն այն է, որ երբ այս ուժին, այսպես ասած, պատին դեմ են տալիս, անհնար է լինում խուսանավել ուղիղ պատասխանից:
Այստեղ են ասել. «Կատվի վազքը մինչև մարագն է»: ԲՀԿ-ն հոխորտում է այնքանով, որքանով դա չի վնասում իր տիրոջ շահերը: Իհարկե, ՀԱԿ-ը ԲՀԿ-ի «երեսը լվալու» համար կարող է կրկնել Տեր-Պետրոսյանի խոսքերը, թե միտք չունեն բացահայտելու իրենց տակտիկան, և Մելքումյանի պատասխանն էլ այդ կոնտեքստում է տեղավորվում՝ ասել մի բան, որը հակառակորդին (այս պարագայում՝ գործող իշխանությանը) մոլորեցնելու համար է: Կարող է: Սակայն, նկատի ունենալով ԲՀԿ-ի անցյալն ու անցած ճանապարհը, գումարած եռյակի հոկտեմբերյան երկու հանրահավաքները և ԲՀԿ-ականների՝ վերջին օրերի հարցազրույցներն ու ասուլիսները, կարելի է հնարավոր հակառակ պնդումները պարզապես փրփուրներից կառչելու փորձ համարել: Հստակ է, որ ԲՀԿ-ն իշխանափոխություն չի պահանջում՝ ինչպես չի պահանջել երբեք: Իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությո՞ւնը»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 11084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ