ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաշինյանի առաջարկը կարող է օգնել Շանթ Հարությունյանին

Փաշինյանի առաջարկը կարող է օգնել Շանթ Հարությունյանին
20.10.2014 | 15:12

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին առաջարկել է հրատապ խորհրդարանական քննարկումներ սկսել «Քաղբանտարկյալները Հայաստանում» թեմայով: Փաշինյանն ասել է, թե քննարկումներն անհրաժեշտ են՝ հիմնավորելու, թե ինչու ոմանց համար ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը և գործով անցնող մյուս 11 ազատազրկվածները քաղբանտարկյալներ են, իսկ ոմանք նրանց քաղբանտարկյալ չեն համարում: Պատգամավորն ասել է, թե այս հարցում պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ երկրում կան ազատության մեջ գտնվող մարդասպաններ: «Կան մարդիկ, ովքեր մարդասպանություն են գործել և ոչ միայն բանտում չեն գտնվում, այլև իշխանությունների կողմից ստանում են բարձրագույն պաշտոններ»,- ասել է Փաշինյանը: Ենթադրում ենք, որ պատգամավորը նկատի է ունեցել Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ում տան բակում 2013-ի հունիսի 1-ին սպանվեց Ավետիք Բուդաղյանը, և ում կասկածյալ որդին ու թիկնապահն ազատ արձակվեցին: Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է իր կարծիքը միջադեպի մեղավորների վերաբերյալ: Վերջինիս կարծիքով՝ Բուդաղյանին Սուրիկ Խաչատրյանն է սպանել:

Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանին և գործով անցնող մյուս ազատազրկվածներին, ողջ դատավարության ընթացքում ամեն կերպ փորձ արվեց Շանթ Հարությունյանի և նրա համախոհների արարքի մեջ փնտրել խուլիգանության, քրեական պատասխանատվության տարր՝ կանխելու համար Եվրադատարանի հնարավոր քննության պարագայում ազատազրկվածներին անմեղ ճանաչելու հնարավորությունը: Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը կարող է ինչ-որ չափով օգնել ազատազրկվածներին, եթե, իհարկե, քննարկումները լուրջ ընթացք ստանան: Առավել ևս, որ Շանթ Հարությունյանն իր բողոքի ակցիայի առաջին օրից սկսած քաղաքական պահանջներ է ներկայացրել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 9158

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ