Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ճնշումներ Վարդգես Գասպարիի նկատմամբ

Ճնշումներ Վարդգես Գասպարիի նկատմամբ
25.09.2014 | 18:12

Այսօր առավոտյան ոստիկանները, մտնելով քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի բնակարան, նրան բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:

«ՈՒղղակիորեն մտան բնակարան, քարշ տալով, ձեռնաշղթաներ հագցնելով, տարան և պահեցին մինչև ժամը 12.00-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում»,- irates.am-ի հետ զրույցում պատմեց Վարդգես Գասպարին:
Պատճառը, ըստ նրա, եղել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը: Վարդգես Գասպարիին ուղարկվել է ծանուցագիր, որ ներկայանա դատարան, սակայն ծանուցագրում չի նշվել, թե ինչ կարգավիճակով պետք է ներկայանա: Այդ իսկ պատճառով էլ նա հրաժարվել է ներկայանալ դատարան, ինչն էլ դիտվել է որպես անհարգալից վերաբերմունք:
Վարդգես Գասպարին նշում է, որ բռնաճնշումներով, ֆինանսական տույժերով են իշխանությունները փորձում լռեցնել այն մարդկանց, ովքեր պայքարում են անարդարությունների դեմ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ